×


“Աստվածների նեկտարը”

“Աստվածների նեկտարը”

Տեկիլայի մասին ֆիլմի պրեմիերան` “Kami”-ում Bravo.am-ն արդեն պատմել է, որ ոգելից խմիչքի սիրահարների համար Աշոտ Փարսյանն ու Հովհաննես Հակոբյանը Կուբայից եւ Մեքսիկայից ոչ խմելու համար նախատեսված, բայց ոգելից ու  “գրադուսով” երկու ֆիլմ են բերել: Մանրամասներին ծանոթացիր այստեղ` http://www.bravo.am/news/kuban-shshi-mej-astvatsneri-nektary/ : Մայիսի 20-ին “Kami” ակումբում քլաբերներն իմացան` ինչպես է պատրաստվում տեկիլան, ցանկացողները նաեւ ճաշակեցին: ): Տեղի ունեցավ 24 րոպե տեւողությամբ “Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերան: “Աստվածների նեկտարը” ֆիլմը Ֆիլմի հեղինակն ու պրոդյուսերը Իսպանական կենտրոնի հիմնադիր տնօրեն  Աշոտ Փարսյանն է, ռեժիսորը` “Zoom Production”-ի տնօրեն Հովհաննես Հակոբյանը: Նախագծի հովանավորը “Պերնո Ռիկար Արմենիա” ընկերությունն է: “Աստվածների նեկտարը” փաստագրական ֆիլմը նկարահանվել է Մեքսիկայում: “Մեխիկոն եւ Գուադալախարն ենք ներկայացնում: Վերջինը այն տարածքն է, ուր թորում են տեկիլան: Խմիչքի պատմությունն ենք ներկայացնում: “Աստվածների նեկտարը” սկսվում է ացտեկների, մայաների մասին պատմությամբ, իրենցից մոտ երեք հազար տարի առաջ օլմեկներն են եղել, ովքեր ագավան են բացահայտել: Ըստ լեգենդի` աստվածներն են այն շնորհել օլմեկներին, տեկիլա էլ կա, որ կոչվում է “Olmeca”,- Bravo.am-ին պատմեց Աշոտ Փարսյանը: Տեղի ունեցավ “Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերան “Բացի տեկիլայից ամեն ինչ նորություն էր: )” “Աստվածների նեկտար”-ը, ինչպես երեւում է, ներկաներին շատ դուր եկավ, մանավանդ ֆիլմի վերջին պահը, որ ինչպես հեղինակներն են ասում. “Վերջացրել ենք մուլտով. մեքսիկացիները հավաքվում են տեկիլա խմելու, վերցնում են բաժակներն, ասում` դեպի վերեւ, դեպի ներքեւ, դեպի առաջ ու “կլկլկլ…”` դեպի ներս: )”: “Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերայից հետո սկսվեց ֆիեստան` լատինո afterparty-ին Ավետիք Դավթյանն ասում է` ֆիլմում իր համար բացի տեկիլայից ամեն ինչ նորություն էր: ).“Դուրս եկավ, որովհետև պարզ և հասկանալի ձևով բացատրեցին խմիչքի ստացման եղանակն ու պատմությունը”: “Աստվածների նեկտարը” ֆիլմի պրեմիերայից հետո, ինչպես եւ սպասելի էր, սկսվեց ֆիեստան` լատինո afterparty-ին: Իսպանական կենտրոնը լատինաամերիկյան երաժշտություն էր ներարկում քլաբերներին: ): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW