Հայտնի են հավակնորդների անունները
Լեդի Գագան եւ Լիլի Ալենը կպայքարեն տարվա լավագույն երգչուհու տիտղոսի համար
Մեծ Բրիտանիայում հայտարարվել են Brit Awards հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության նոմինանտների անունները: Ամենամեծ քանակությամբ նոմինացիաների են արժանացել Լեդի Գագան եւ Լիլի Ալենը:
Լավագույն երգչուհու կոչման համար կպայքարեն Bat For Lashes-ը, Florence and The Machine խմբի մենակատար եւ միակ մշտական անդամ Ֆլորենս Ուելչը, Լեոնա Լյուիսը եւ Փիքսի Լոտը:
Լավագույն բրիտանացի կատարող անվանակարգում պայքարը կծավալվի Քելվին Հարիսի, Dizzee Rascal-ի, Mika-ի, Պաոլո Նուտինիի եւ Ռոբբի Ուիլյամսի միջեւ:
Լավագույն խմբի կոչման համար կպայքարեն Doves-ը, Friendly Fires-ը, JLS-ը, Kasabian-ը и Muse-ը:
Այս տարի մրցանակաբաշխությունում ավելացել են երկու նոր անվանակարգեր` Լավագույն ելույթ վերջին 30 տարվա ընթացքում եւ Լավագույն բրիտանական ալբոմ վերջին 30 տարվա ընթացքում:
Միաժամանակ, ինչպես նշում են ԶԼՄ-ները, Brit Awards-ի նոմինանտների ցուցակում չեն ընդգրկվել այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են Սյուզան Բոյլը, Arctic Monkeys-ը, Beyonce-ը եւ U2-ը:
Brit Awards-ի մրցանակների հանձնման 30-րդ արարողությունը կկայանա փետրվարի 16-ին Լոնդոնում: Հայտնի է, որ Ռոբբի Ուիլյամսին մրցանակ կհանձնվի երաժշտության մեջ զգալի ավանդի համար: Միջոցառման առանցքային դեմքերը կլինեն Լեդի Գագան, Dizzee Rascal-ը, Florence and The Machine-ը եւ այլոք:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Brit Awards-ում երգչուհի Դաֆֆին հաղթող ճանաչվեց երեք անվանակարգերում` լավագույն կատարող, լավագույն դեբյուտ եւ լավագույն բրիտանական ալբոմ:
Brit Awards-ը հիմնադրվել է 1977 թվականին: Այն ունի նաեւ դասական երաժշտությանը նվիրված բաժին (Classical Brit Awards), սակայն դրա դափնեկիրները որոշվում են գարնանը:
Աղբյուրը` OpenSpace.ru


×
6,732






