Սեքսը` քաղաքականությունից կարեւո՞ր
Բարաք Օբամայի կյանքի մասին պատմող նոր գրքում տեղ գտած տեղեկության համաձայն, Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին սպասեցրել է երկրի ղեկավարներից մեկին, քանի որ սեքսով էր զբաղվում իր ամուսին Նիկոլա Սարկոզիի հետ: Ըստ գրքի հեղինակի, 42-ամյա նախկին մոդելը նման ինտիմ խոստովանություն է արել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային:
Ենթադրվում է, որ “երկրի ղեկավարը”, որին սպասեցրել են, Անգլիայի թագուհին է եղել: 2008 թվականին Սարկոզին եւ Բրունին գիշերել էին Ուինդզորյան ամրոցում ամուսնությունից ընդամենը 2 շաբաթ անց` Մեծ Բրիտանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Գրքում տեղ գտած տեղեկության համաձայն, տիկին Բրունին եւ ԱՄՆ-ի առաջին Տիկին Միշել Օբաման իբրեւ թե քննարկել են իրենց սեռական կյանքը ԱՄՆ-ում կայացած հանդիպման ընթացքում:
“Կարլա Բրունին ուզում էր իմանալ` արդյո՞ք Միշելը եւ Բարաքը երբեւէ սպասեցրել են որեւէ մեկին սեքսի պատճառով”, - գրում է ամերիկացի լրագրող Ջոնաթան Ալթերը Բարաք Օբամայի նախագահական կյանքի մասին պատմող իր նոր գրքում:
“Միշելը նյարդայնացած ծիծաղեց եւ բացասական պատասխան տվեց”, ավելացնում է Ալթերը:
Աղբյուրը` Daily Mail
Պատրաստեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
4,046






