Աֆրոամերիկյան երեկո Le Bouchon ռեստորանում
Արդեն մի քանի տարի է, ինչ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Միլերը եւ նրա եղբայր Ֆորչընը Երեւանում կազմակերպում են յուրահատուկ փարթիներ:
Եղբայրների նախաձեռնությամբ երեկ Le Bouchon ռեստորանում աֆրոամերիկյան երեկույթ էր, որի ընթացքում իր կատարումներով հանդես էր գալիս “ChiGapo and Geniuses” բենդը:
«Այս տեսակ երեկոների միջոցով ցանկանում ենք տարբերվել մնացած այլ փարթիներից: Մի քանի տարի առաջ, երբ տեղի ունեցավ մեր առաջին փարթին, ամեն ինչ ցույց տվեց, որ մեր երաժշտության պահանջարկը իրոք մեծ է: Եվ սկսեցինք շարունակել իրականացնել մեր մտահղացումները»,- պարզաբանեց երեկոյի կազմակերպիչ Միլերը:
Խոսեցինք նաեւ “ChiGapo and Geniuses” խմբի վոկալիստ եւ շեփորահար Գասպար Կոշկարյանի հետ: Ի դեպ, նշենք, որ Գասպարը ամերիկահայ է, 25 տարի ապրել է Չիկագոյում, սակայն արդեն տեղափոխվել է Հայաստան եւ ցանկանում է այստեղ շարունակել իր արվեստը: «Մեր խումբը բաղկացած է 5 երաժիշտներից, բոլորը հայ են: Նվագում ենք տարբեր ոճերի երաժշտություն` ջազ, բլյուզ, սվինգ, ֆանկ: Առաջին անգամ եմ մասնակցում Միլերի եւ Ֆորչընի կազմակերպած երեկոյին եւ բավականին գոհ եմ»,- նշեց Գասպարը: Ի դեպ, նշենք, որ Գասպարը Արթուր Իսպիրյանի եւ Էմմիի “What’s Going On” երգի շեփորահարն է, բացի այդ ՀՏ Հայկոյի հետ հանդես է եկել «Անցած էտապ» երգով Armenian Music Awards 2010-ին:
“ChiGapo and Geniuses”-ի կատարումներն իսկապես այնքան աշխուժացնող էին, որ ֆրանսիական արիստոկրատ ռեստորանի գրեթե ոչ մի այցելու անտարբեր չէր կարող մնալ: Բացի այդ, երեկոյի ընթացքում Միլերը ցույց տվեց իր մեկ տաղանդ եւս` նա մի քանի երգ երգեց ռեգգի ոճով: :)
Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/
Լուսանկարները`Mana Litta-ի /Bravo.am/


×
4,629






