Դաշտում եւ ամսագրերում
Քրիշտիանու Ռոնալդուի երկրպագուհիները մի պահ անհանգստացան ու վախեցան, որ քանի դեռ աշխարհի ամենասեքսուալ ֆուտբոլիստներից մեկը զբաղված է լինելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերով, նա դուրս կմնա իրենց տեսադաշտից:
Մի վախեցեք, սիրելի երկրպագուհիներ: Bravo.am-ը ձեզ է ներկայացնում Քրիշտիանուի ներքնազգեստով նոր լուսանկարները Armani Jeans նորաձեւության տան գովազդային արշավի համար:
Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդում, Միլանում, Հռոմում, Փարիզում եւ այլուր ապրող երկրպագուհիների բախտը իսկապես բերել է: Այնտեղ կտեղադրվեն նշված ֆոտոշարքի մեծ պաստառները: Աստված տա, կին վարորդների կողմից ավտովթարների թիվը կտրուկ չավելանա : :)
Հիշեցնենք նաեւ, որ ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակներում այսօր «G» խմբում Քրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում կխաղա Կոտ դ'Իվուարի հավաքականի դեմ: Հուսանք, խաղադաշտում Քրիշտիանուն նույնքան գեղեցիկ խաղ կցուցադրի: :)
Աղբյուրը` JustJared
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
12,837






