Այսօր վաղ առավոտյան Երեւան է ժամանել լեգենդար Deep Purple խումբը:
Առավոտյան ժամը 05:20-ին “Զվարթնոց” օդանավակայանի VIP-սրահից մեկը մյուսի հետեւից դուրս եկան Իէն Գիլանը (վոկալ), Ռոջեր Գլովերը (բաս-կիթառ), Սթիվ Մորսը (կիթառ), Դոն Էյրինը (ստեղնային գործիքներ) եւ Իէն Փեյսը (հարվածային գործիքներ):
Deep Purple-ի համերգը կայանալու է վաղը` ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
Համերգի նախօրեին “Վիբրոգրաֆուս” ընկերությունը մի նոր անակնկալ է պատրաստել ռոքի սիրահարների համար. վերջին 500 տոմսի համար գործում է հատուկ զեղչ, եւ դրանք 10 հազար դրամով կարելի է գնել Տիկնիկային թատրոնի եւ Մարզահամերգային համալիրի տոմսարկղերում:
Շտապեք, բաց մի թողեք Deep Purple-ի համերգին ներկա գտնվելու շանսը:


×
2,649






