×


«Դիվահար»

«Դիվահար»

Ռոք-խմբի առաջին համերգը Stop ակումբում Մարտի 6-ին Stop ակումբում կայացավ նորակազմ «Դիվահար» ռոք- խմբի առաջին համերգը: Խմբի պրոդյուսեր, «Metalfront» ընկերության նախագահ Արամազդի խոսքերով, սա բացառիկ իրադարձություն է հայ իրականության մեջ. ««Դիվահարը» առաջին ռոք-խումբն է, որ կազմված է միայն աղջիկներից ու հանդես կգա մետալ ժանրում»: «Դիվահարը» կազմված է միայն աղջիկներից ու հանդես կգա մետալ ժանրում Խմբի վոկալիստ Dev-ն ասում է, որ խմբի ստեղծման գաղափարը վաղուց է առաջացել, բայց վերջնական կազմով ու առաջին համերգով ներկայանում են հիմա: «Դիվահարի» անվան մասին խոսելով,  Dev-ն ասաց, որ դա մետալ ռոք լսողի հոգեվիճակն է: Ի դեպ, ակումբում գտնվողների մեծ մասը փորձում էր դիվահարի կերպար ընդունել, որի համար պահանջվեց 1 ժամից ավել` նախքան համերգի սկիզբը: Ակումբում գտնվողների մեծ մասը փորձում էր դիվահարի կերպար ընդունել «Դիվահար»-ից բացի մետալ խումբն ունի  նաեւ «Չ'աղջիկ» անունը. «Այս ժանրը ավելի շատ տղաների համար է, բայց կատարում են աղջիկներ. այստեղից էլ գալիս է այդ անունը»,- ասաց Dev-ն, ում իրական անունը Շուշան է: :) «Դիվահարը» սատանիզմին «ՈՉ» է ասում Bravo.am-ի այն հարցին` կապ ունեն մետալի հիմնադիրներից Անտոն Լա Վեյի ուսմունքի հետ, Dev-ը պատասխանեց. «Այդ ուսմունքին տեղյակ ենք ու հակառակ դրան սատանիզմին «ՈՉ» ենք ասում, սակայն չենք ընդունում նաեւ Քրիստոնեությունը»: «Հետաքրքիր է` իսկ ինչն եք ընդունում»,- հարցրեցինք մենք: «Արիականությունը»,- ասացին դիվահարները: «Դիվահարի» առաջին համերգին Մեր զրույցին հաջորդեց «Դիվահարի» համերգը, որի ժամանակ խումբը կատարեց իր հեղինակային 5 երգերը` հայերեն լեզվով, իսկ դիվահարները, մեկը մյուսից ետ չմնալով, սկսեցին թափահարել գլուխներն ու ընկղմվել երաժշտության մեջ: «Դիվահար» ռոք-խմբի առաջին համերգին «Դիվահարի» ելույթից հետո հանդես եկավ «Metalfront» խումբը` կատարելով շուրջ 15 քավեր ստեղծագործություն: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW