×


We’ll hit the night!

Գիշեր “սպանողները” Aftershock-ում

Հայ քլաբերներին ուրախացրին հիթերով Նոյեմբերի 14-ին Aftershock Republic ակումբում DJ Vakcina-ն եւ Սանկտ Պետերբուրգում հայտնի DJ Goga-ն We’ll hit the night! /Մենք կսպանենք գիշերը/ խորագրով հիթային փարթի էին կազմակերպել: “Մեր ոճից դուրս սեթեր ենք հնչեցնելու: Էլեկտրոհաուս կնվագենք. կյանքում նման բան չեմ անում: 2000 թվից միչեւ այսօրվա հիթերն են լինելու, նոն-ստոպ ծրագիր”,- ասաց դիջեյ Goga-ն: DJ Vakcina-ն եւ DJ Goga-ն DJ Vakcina-ն եւ DJ Goga-ն mix by mix ոճով հանդես եկան: “Միաժամանակ ենք նվագելու: Մի վահանակի շուրջ իրար փոխարինելով` հիթերով կուրախացնենք` Մոբի, “Փրոդիջի”… Երկուսս էլ ծանր երաժշտության սիրահար ենք, ոչ ոք հիթերի չի սպասում, որովհետեւ միշտ մատուցում ենք չլսված երաժշտություն, որը մոտ երեք ամսից հիթ կդառնա”,- ասաց դիջեյ Վակցինան: Դե քանի որ հայերը “հիթամոլ” էին :), նախաձեռնությունը հրաշալի ընդունվեց: Քլաբերները մինչեւ գիշերվա ժամը 4-ը պարում, քեֆ էին անում: “Երեւանում քլաբեր չկան”. DJ Goga Տնտեսագետի մասնագիտությամբ 26-ամյա Գոգա Ղազարյանը դիջեյություն է անում 2004 թվից, Սանկտ Պետերբուրգի ակումբներում է նվագում: Նրա սեթերը մինիմալ տեխնո եւ տրանս ոճերում են: “Այսօր ուրախանալու, խմելու ենք: Երեւանում դժվար է ակումբային կյանքը զարգացնել. քլաբեր չկան, բայց կստեղծենք: Պիտերում մարդիկ գալիս են հանգստանալու, դա իրենց կյանքի ոճն է: Մերոնք դեռ չեն հասկանում` ինչպես է պետք հանգստանալ ակումբներում”,- նշեց դիջեյ Գոգան, ով արդեն Երեւանում է բնակվում: We’ll hit the night! փարթին Aftershock Republic-ում “Հայ քլաբերները շատ տաք են”. դիջեյ Վակցինա “Շատ եմ սիրում հայ քլաբերներին: Շատ տաք են, դա իր վատ հետեւանքն էլ ունի. տաքարյուն են եւ կռիվներ են լինում, որ արտասահմանում չես տեսնի: :) Սիրում են ուրախանալ”,- ասաց Արուսիկը : Ոչ ՁԻԱՀ-ին կամ Vakcinology 2 Դեկտեմբերի 1-ին Kami ակումբում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ դիջեյ Վակցինան ակումբային երեկո է կազմակերպելու: “Հնչելու է լավ երաժշտության` համեմված ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվությամբ: Բարձրախոսներով լուրջ դյադյաներ չեն լինելու: Այդ ոճից երիտասարդները հոգնել են, բացի այդ դա անարդյունավետ է: Տեսագրություններով ճիշտ ձեւով ցույց կտանք: Փարթիի սկզբում շոու-ծրագիր կլինի. Կարեն Գրիգորյանի հեղինակած մոտ 4 երգ կհնչի, այդ թվում նախատեսվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնը` “Դորիանս” ռոք-խմբի եւ Սոնա Շահգելդյանի կատարմամբ: “Նոր սեթ եմ ներկայացնելու` “Ոչ ՁԻԱՀ-ին”: Մինչեւ գիշերվա ժամը 3-4-ը առողջ ապրելակերպ ենք քարոզելու: Նպատակ ունեմ դպրոցներում այս թեմայով սեմինարներ անցկացնել”,- ասաց դիջեյ Վակցինան: We’ll hit the night! փարթին Aftershock Republic-ում Արուսիկը առաջին Vakcinology-ն իրականացրել է թմրանյութերի եւ ծխախոտի դեմ: “Մեզ պետք չեն թմրամիջոցներ, որ լավ ժամանակ անցկացնենք: Դիջեյությունը ինձ համար կարեւոր խնդիրներ բարձրացնելու միջոց է”,- նշում է նա: DJ Վակցինան մե՞րկ: Բացառվում է “Ոչ ծխում եմ, ոչ խմում, թոփլես (գոտկատեղից վերեւ` մերկ) վիճակներ, որ ռուս կին դիջեյներն են կիրառում, իմ գործում չկան ու չեն լինի: Գրավիչ պետք է հագնվել, միանձնուհու շորերով դիջեյություն չեմ անելու, բայց դա չի նշանակում, որ լողազգեստով պետք է ներկայանամ: Ես պարզապես լավ երաժշտություն եմ մատուցում ”,- ասաց Արուսիկը: Այս տարի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտած DJ Վակցինան սեթերը վերնագրելիս մասնագիտական տերմիններ է կիրառում: We’ll hit the night! փարթին Aftershock Republic-ում “Երկու մասնագիտություններս էլ շատ եմ սիրում: Վերնագրերը հենց այնպես չեմ դնում, օրինակ` Estrogen (իգական սեռական հորմոն) սեթը շատ կանացի էր ինձ համար, կամ We are crazy animals` էվոլյուցիան շատ հետաքրքիր գործընթաց է եւ հնարավոր չէ հերքել, մենք խենթ կենդանիներ ենք` բնազդներով եւ ցանկություններով”,- մեկնաբանեց նա: Ի դեպ, DJ Vakcina-ն Bravo.am-ին տեղեկացրեց, որ Vakcinology 3-ը բնապահպանական թեմայով է լինելու: Տեքստը` Լիլիթ Բաբայան Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյան

Կարդալ ավելին

Quality Sign BW