×


DJ vs Live music =

DJ vs Live music =

Սաքսոֆոն+տամ-տամ+հաուս Հուլիսի 24-ին Gaudi ակումբում «DJ vs Live music» խորագրով փարթի էր, որի կազմակերպիչները որոշել էին կենդանի ու ակումբային երաժշտությունը միախառնել իրար: Սաքսոֆոնի, տամ-տամի, հաուսի հնչյունների ներքո ակումբասերներն անց էին կացնում իրենց ամառային երեկոն: Կենդանի ու ակումբային երաժշտության միքս Gaudi-ում DJ Vakcina-ն հնչեցնում էր trouble house ոճի երաժշտություն, սաքսոֆոնահար Արամն ու տամ-տամ հնչեցնող Տիգրանն էլ միախառնում էին կենդանի երաժշտության հնչյունները. «Որոշեցինք հաուսին ավելացնել տամ-տամն ու սաքոֆոնը: Չնայած նախօրոք փորձել ենք, բայց տեղում ամեն ինչ իմպրովիզից է կախված, աչքով-ունքով իրար հասկացնում ենք: Շատերը հոգնել են էլեկտրոնային ստանդարտ երաժշտությունից, դրա համար էլ երաժշտական գործիքների հետ միքսն ավելի լավ է ընդունվում»,- նշեց Vakcina-ն: Միքսված երաժշտության հնչյունների ներքո ակումբասերներն անց էին կացնում իրենց ամառային երեկոն Ի դեպ, նա փարթիին եկել էր լիբանանյան տրամադրությամբ: Նրա ականջօղերն էլ Լիբանանի դրոշի տեսքով էին :). «Առավոտյան եմ վերադարձել Երեւան ու արդեն դեպրեսիայի մեջ եմ: Սիրիական Հալեպի էլիտար ակումբներից մեկում` «White club»-ում ես ու Լուսինան «Kiss on the lips» անվանումով համերգ տվեցինք, որը, իրոք, շատ լավ անցավ: Այնտեղի հայերն էին կազմակերպել ու մեզ հրավիրել: Բեյրութում էլ եղանք, այդպիսի քաղաք ես դեռ չեմ տեսել, խոսքեր չկան: Ուղղակի Բեյրութի «ֆանատն» եմ:): Հուսով եմ, որ Հայաստանը կհասնի այդ մակարդակին, ու մենք էլ կունենանք նման ակումբային կյանք»,- ասաց Արուսիկը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW