×


“Եվրոպայի օր”

“Եվրոպայի օր”

Հայերը նշեցին ամենաեվրոպական տոնը : ) Երեւանը տոնեց “Եվրոպայի օրը”: Այդ առթիվ մայիսի 22-ին Շահումյանի անվան հրապարակում բացօթյա համերգ էր կազմակերպել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը: Ելույթ ունեցան “Կատուներ”, “Բամբիռ”, “Empyray”, “Դոգմա” խմբերը, երգչուհի Սոնա Շահգելդյանն ու  Արամեն: Երեւանը տոնեց “Եվրոպայի օրը” “Եվրոպայի օրվան” նվիրված միջոցառման կապակցությամբ հյուրերին ողջունելու էր եկել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օնո Սիմոնսը: Նա հինգ ամիս է` Երեւանում է ու որպես եվրոպացի իրեն  զգում է ինչպես տանը : ): “Երեւանում առաջին անգամ է “Եվրոպայի օրվա” կապակցությամբ բացօթյա համերգ իրականացվում: Անցյալ տարիներին փակ դահլիճներում դասական երաժշտության համերգներ ենք կազմակերպել: Այսօր տարբեր ոճերի, նաեւ փոփ, երաժշտություն ենք հնչեցնում` ցանկանալով բաց լինել երիտասարդության առջեւ, նրանց ներգրավել եւ ցույց տալ, թե ինչպես է Եվրոպան վերաբերում  ապագային”,- Bravo.am-ին ասաց Օնո Սիմոնսը: Ono Simon “Եվրոպան ապագային միտված երեւույթ է” Օնո Սիմոնսը նշեց, որ մեծ թվով հայ երիտասարդներ են աշխատում ԵՄ պատվիրակությունում: “Եվրոպան ապագային միտված երեւույթ է, ես հույս ունեմ` ապագայում կհեշտացնենք Եվրոպա ճամփորդելը: Այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության հետ աշխատանքներ ենք տանում”,- ասաց նա: “Եվրոպայի օրվան” նվիրված բացօթյա համերգը բացեցին “Կատուները”: Երգչուհի Սոնա Շահգելդյանը Մարտին Միրզոյանի, Արամ Ավագյանի, Արսեն Գրիգորյանի ստեղծագործություններից կատարեց, ասաց, որ շատ է սիրում եվրոպական ոճը, բայց սիրում է նաեւ հայկականը: “Կուզեի, որ յուրաքանչյուր հայ իր հայությունը չմոռանա: Ամեն ազգ իր կոլորիտը պետք է ունենա”,- նշեց երգչուհին: Sona Shahgeldyan “Դրայվով երգեր ենք երգում, որ ժողովուրդը ոգեւորվի” “Դոգմա” ռոք-խմբի վոկալիստ Զառան պարզել էր, որ մայիսի 22-ն այգիների օրն է. “Շատ կուզեի, որ այգիներին մի քիչ Եվրոպայի պես վերաբերվեինք: Հայերը միտում ունեն եվրոպացի լինելու: Հայի տեսակը շատ սիրուն տեսակ է, իրեն պետք է մաքուր պահել”: “Դոգման” կատարեց  “Աներեսը”, “Պահմտոցի”, “Խոսքկապ” ստեղծագործությունները: “Empyray” խմբից Գիսանե Պալյանը Bravo.am-ին ասաց, որ ռոք-խմբի  ամենահայտնի հիթերն են ներկայացնելու. “Աշխույժ, դրայվով երգեր են, որ ժողովուրդը ոգեւորվի: Եվրոպայում աշխարհի ամենազարգացած երկրներն են: Մեր երաժշտությամբ էլ կնպաստենք ինչ-որ փոքր եվրոպական բան այստեղ զարգացնելու համար”: “Empyray” “Հուր է”, “Մոտ է ավարտը”, “Գայլը” երգերը հնչեցրեց “Empyray”-ը: Ի դեպ, խմբի հետ առաջին անգամ հանդես եկավ հարվածային գործիքներ նվագող Արայիկ Բալյանը: “Մի շատ կարեւոր բան, որը Եվրոպայում արժեք է, ուզում եմ` մեզ մոտ էլ արժեք դառնա: Դա մարդն է: Մեզ համար մարդը այն ժամանակ արժեք կդառնա, երբ կգնահատի ինքն իրեն, իր իրավունքներն ու ազատությունները: Բոլորիդ ցանկանում եմ այդ գիտակցությունը”,- ասաց “Empyray”-ի վոկալիստ Սարգիս Մանուկյանը: Գուցե մի օր էլ Եվրոպայում Հայաստանի օրը նշեն : ) Երգիչ Արամեն էլ շնորհավորեց բոլոր ներկաներին “այդ գեղեցիկ օրվա կապակցությամբ” ու մաղթեց, որ մի օր էլ ամբողջ Եվրոպայում նշեն հայերի ու Հայաստանի օրը: Պատկերացրեք` ինչ էին անում Արամեի համար խենթացող աղջիկները, երեխաներն ու մեծահասակները : ): Պարելու ժամանակն էլ եկավ: Շահումյանի անվան հրապարակում “Եվրոպայի օրվա” կապակցությամբ ակումբային երաժշտություն հնչեցրեց դիջեյ Դեյլը: Arame Ի դեպ, Եվրոպական Միության ստեղծման ուղղությամբ առաջին քայլը կատարվել է 1950 թվականի մայիսի 9-ին: Այդ օրը Փարիզում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը միջազգային մամուլին դիմել է հռչակագրով, ուր կոչ էր անում Ֆրանսիային, Գերմանիային եւ եվրոպական այլ երկրներին միավորել իրենց ածխի ու պողպատի արտադրությունը` որպես “եվրոպական դաշնության առաջին կոնկրետ հիմք”: Նա առաջարկում էր ստեղծել վերազգային եվրոպական կառույց, որը կտնօրիներ այն ժամանակ ռազմական ուժի հիմք հանդիսացող ածխի ու պողպատի արտադրությունը: 1985 թվականին Միլանում կայացած ԵՄ առաջնորդների գագաթաժողովում որոշում ընդունվեց մայիսի 9-ը նշել որպես “Եվրոպայի օր”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW