×


“Եվրատեսիլ-2010”

“Եվրատեսիլ-2010”

“Apricot stone”-ը  կհնչի Օսլոյում Հայաստանը “Եվրատեսիլ-2010”-ին կներկայացնի Վալերիա Ծատուրյանը, նույն ինքը` Եվա Ռիվասը: Ինչպես արդեն հայտնի է, փետրվարի 14-ին  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացավ “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան փուլը: Bravo.am-ից ձեզ արդեն հայտնի են մրցույթի կարգն ու մասնակիցների անունները, իսկ ուղիղ եթերից ` հաղթողի անունը` Եվա Ռիվաս: Eva Rivas Թե ինչ եղավ բեմում, կարծում եմ` բոլորդ էլ տեղյակ եք, ուստի Bravo.am-ը կներկայացնի այն, ինչ եղավ օպերայի շենքում եւ, որ ամենահետաքրքիրն է` ետնաբեմում: :) Մրցույթի ողջ ընթացքում համատարած բարձր տրամադրություն էր` թույլ արտահայտված լարվածությամբ: Մասնակիցներից ոմանք միմյանց հաջողություն էին մաղթում, ոմանք էլ իրենց անփոխարինելի էին համարում: Նիկ Էգիբյանը, ինչպես միշտ, ուրախ էր, ասում էր, որ իր կարծիքն անփոփոխ է. “Երգում եմ հաճույքի համար”: Նիկը հաջողություն էր մաղթում Ռազմիկ Ամյանին, ով իր լավ ընկերն է: Ռազմիկին մենք հանդիպեցինք հանդերձասենյակում: Իր “թիմի” հետ Ռազմիկը պատրաստվում էր ելույթին: Կոստյումը հագնելիս խորը շունչ քաշեց. “Երբ ենք վերջացնելու, գնամ տուն քնեմ:)”: Ռազմիկն ասաց, որ տրամադրությունը շատ բարձր է, բայց որեւէ նշան կամ կանխազգացում չի ստացել. “Գիշերը չեմ էլ քնել, որ երազ տեսնեի”: Razmik Amyan Ռազմիկի հանդերձասենյակից դուրս գալուց հանդիպեցինք “Եվրատեսիլ”-ի “վետերան”   Անդրեին: “Apricoօօt stone”,- երգում էր Անդրեն ու ժպտում: Bravo.am-ի հետ զրույցում Անդրեն ասաց, որ իր համար կարեւորն երգն է. “Ես կատարողների մասին չեմ խոսում, ինձ շատ դուր եկավ “Apricօt stone” երգը”: Անդրեն ասաց, որ առաջին անգամ է հայտնում, թե որ երգն է հավանել, ապա հիշեց իր եւ Արմեն Մարտիրոսյանի համագործակցության մասին: :) Andre Ի դեպ , շատ բարձր էր նաեւ Արմեն Մարտիրոսյանի տրամադրությունը: Եվա Ռիվասի հանդերձասենյակի մոտ խոսում ու կատակում էին երգչուհու պրոդյուսեր Վալերի Սահակյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Իսկ ներսում Եվայի դիմահարդարմամբ եւ վարսահարդարմամբ էին զբաղվում գեղեցկության սրահներից մեկի աշխատակիցները: Շենքի միջանցքներում շրջում էին սեւ եւ սպիտակ վերնաշապիկներով տղաներ: Սեվի վրա գրված էր Եվա Ռիվաս, սպիտակի վրա` “Հեյ”: Տղաներն ասացին, որ եկել են երկրպագելու իրենց սիրելի երգիչներին: Հանդիպեցինք նաեւ Նադեժդա Սարգսյանին, ով նույնպես շատ ուրախ էր. “Էմմի ենք էլ են շատ լավ տրամադրված, եթե արդար լինի` ամեն ինչ լավ կլինի”: :) Ի դեպ, արդարության մասին խոսելով, չենք կարող չանդրադառնալ այն շշուկներին, որոնք պտտվում էին քվեարկության ժամանակ. “SMS եմ գրում, չի հասնում”: “Իմն էլ: Տանից զանգեցին. չեն կարողանում քվեարկեն”: Eva Rivas Պարզվեց, որ SMS-ներից շատերը տեղ են հասել քվեարկության ավարտից հետո, որին ի պատասխան բաժանորդները ստացան հաղորդագրություն, որում նշված էր, որ ձայնը չեն հաշվում. քվեարկությունն ավարտված է: Այնուամենայնիվ, օրենքն օրենք է. քվեարկության համար նախատեսված է 15 րոպե, որի ավարտից հետո հայտարարվեց հաղթողի անունը: Ծրարը բացեցին Արշակյան քույրերը, ովքեր Լիս Ասսիայի, Անդրեի, Սիրուշոյի եւ Լուառա Հայրապետյանի պես եկել էին ողջունելու մասնակիցներին: Հիշեք, որ սա երգի մրցույթ է, ասացին քույրերն ու հայտարարեցին. “Հայաստանը “Եվրատեսիլ 2010”-ին կներկայացնի…. “Հայրենի հողից բերված ծիրանը: “Apricot stone”-ը կհնչի Օսլոյում. հաղթեց Եվա Ռիվասը”: :) Inga and Anush Թե ինչ եղավ հետո, կարծում եմ, պարզ է. ոմանք ուրախացան, ոմանք տխրեցին, ոմանք էլ… Շատ էր հուզվել Եվա Ռիվասը, ով իր տպավորությունների մասին խոսեց համերգին հաջորդած ասուլիսի ժամանակ: Եվան ասաց, որ Ծիրանի կորիզը մեզ հաղթանակ կբերի, իսկ պրոդյուսեր Վալերի Սահարյանը պատմեց, որ Սփյուռքից շատ զանգեր է ստացել. “Բոլորն ասում են , որ երգը շատ լավն է, անպայման կքվեարկեն մեր օգտին :)”: Valeri Saharyan and Eva Rivas “Եվրատեսիլ”-ից բացի խոսեցին Եվա Ռիվասի անվան, անձնականի եւ հայերեն չիմանալու մասին: Պարզվեց, որ Եվա Ռիվասի անունը տատիկից է գալիս. “Իմ իրական անունն է Վալերիա Ծատուրյան”: Եվան իր գեղեցկության համար առաջին հերթին շնորհակալ է ծնողներին: Անձնական կյանքի եւ սրտի մասին Եվա Ռիվասն ասաց, որ դեռ չի կարող խոսել. “Իմ անձնականը կախված է պայմանագրից. հիմա ես պատրաստվում եմ “Եվրատեսիլ”-ին, միգուցե հետո ես կխոսեմ նաեւ այդ մասին”: Վալերի Սահարյանը հիշեցրեց, որ Եվա Ռիվասը կմնա Հայաստանում եւ կսովորի հայերեն :), իսկ Եվայի մայրն իրեն մեղավոր համարեց, որ դուստրը չգիտի հայերեն. “Պատճառը Ռուսաստանում բնակվելն է եւ ռուսների հետ շփումը”: Մինչ դահլիճում ասուլիս էին տալիս Եվա Ռիվասն ու “Apricot stone”-ի անձնակազմը, ետնաբեմում երկրպագուներն Էմմիին ու Միհրանին թույլ չէին տալիս հեռանալ: “Հեյ” էին երգում եւ գրկախառնվում: Bravo.am-ի հետ զրույցում Էմին ասաց. “Մենք մեր հաղթանակը նվիրում ենք իրանց, “Հեեեեյ:)”, իսկ Միհրանը հավելեց. “Չկա, Հայաստանում արդարություն չկա”: Միհրանն ասաց, որ էլ երբեք “Եվրատեսիլ”-ի համար չի գա Հայաստան. “Վերջ, էլ ինձ Հայաստան չեք տեսնի”: Ապա ժպիտով ավելացրեց. “Մեեեկա, մենք էսօր առաջինն էինք:)”: Հանդիպեցինք նաեւ Ռազմիկ Ամյանին, ով, ինչպես միշտ, ժպտում էր: Ընկերներին հրաժեշտ տալով `Ռազմիկը շտապեց տուն` քնելու: :) Emmy and Mihran Իսկ ներսում լրագրողների եւ “Apricot stone”-ի անձնակազմի հարցուպատասխանը շարունակվեց մինչ կեսգիշեր, որի մասին, կարծում եմ, նույնպես տեղյակ եք (ասուլիսն ուղիղ հեռարձակվում էր Հանրային հեռուստատեսությամբ): Թե ինչպիսին կլինի “Apricot stone”-ի ճակատագիրը Օսլույում, պարզ կլինի մայիսին, իսկ հիմա Bravo.am-ը հաջողություն է մաղթում Եվա Ռիվասին եւ “Apricot stone”-ին: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW