Ժամանցային շոու-մրցույթ Սլավոնական համալսարանում :)
Փետրվարի 26-ին Ռուս-հայկական համալսարանի բակում մարզասեր ուսանողները մասնակցում էին “Flying scooters” շոու-մրցույթին: Bravo.am-ը ձեզ արդեն պատմել է նախորդ օրվա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացած նմանատիպ մրցույթի մասին: Այս անգամ ռետինե գնդակների փոխարեն ուսանողները մրցում էին, ժողովրդական լեզվով ասած, սամակատներով: :)
Մրցույթը նախաձեռնել էին բուհի ակտիվիստ-ուսանողները Red Bull ընկերության աջակցությամբ: Կազմակերպիչներից Նորայր Քոչարյանը նշեց, որ մրցույթները կազմակերպում են դասամիջոցներին կամ դասերից հետո, որ չխանգարեն դասերին. “Մինչև այսօր բողոքներ չեն եղել դասախոսների կողմից, հուսանք` չեն էլ լինի: :) Հաջորդ խաղերը կազմակերպելու ենք լսարաններում, նկարչական մրցույթ կլինի, որի ժամանակ ուսանողները կնկարեն այն, ինչ նկարում են սեղաններին ու գրատախտակներին, բայց, իհարկե, թղթերի վրա: Ժյուրին կընտրի ամենածիծաղելի ու օրիգինալ նկարները”: :)
“Flying scooters” սպորտային մրցութին մասնակցում էին մոտ 20 ուսանողներ, այս անգամ նաեւ 2 աղջիկներ կային նրանց թվում: Բազմաթիվ աղջիկներ էլ երկրպագուների կարգավիճակում էին. եկել էին ոգեւորելու իրենց համակուրսեցիներին: :) Նույն բուհի Տուրիզմի ֆակուլտետի ուսանողուհիներից Աննան ասաց, որ մրցույթը հետաքրքիր ժամանցային տարբերակ է. “Ուրախանում ենք ընկերներով, շատ հավես է անցնում: Տեսանք համալսարանի բակում է, տուն գնալու փոխարեն որոշեցինք կողքից նայել, ոգեւորել մեր ընկերներին”:
Մասնակիցները փորձում էին ամենաառաջինը հատել վերջնագիծը: Ոմանց մոտ ստացվում էր հաղթահարել փուլերը, ոմանք էլ կեսից ընկնում էին: Եզրափակչում պայքարն այնքան թեժ էր, որ հաղթող Վահանը նույնիսկ վնասեց ձեռքը, բայց կարողացավ արժանանալ առաջին մրցանակին. “Սպորտի մեծ սիրահար եմ, զբաղվել եմ ֆուտբոլով: Մրցակիցներս արժանի էին, բայց ուրախ եմ, որ հաղթեցի բոլորին”, - ասաց ապագա կառավարիչը: :)
Առաջին մրցանակակիրն արժանացավ այն սամակատին, որով հաղթել էր, նաեւ հնարավորություն ստացավ մեկօրյա հանգիստ անցկացնել ժամանցային կենտրոններից մեկում:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
4,402






