×


“Գրողի ծոցը”

“Գրողի ծոցը”

Կայացավ Կարեն Ղարսլյանի գրքի շնորհանդեսը “Գրողի ծոցը” երեսուն եւ ութ տձեւ հայրենների ժողովածու է, որը հրատարակելու համար Կարեն Ղարսլյանին յոթ տարի պահանջվեց: Բանաստեղծ, վիպասանի թվով երկրորդ գրքի շնորհանդեսը հունիսի 9-ին էր Սիրահարների այգում: Հեղինակը 2005 թվականից բնակվում է Լոս-Անջելեսում. ցանկության դեպքում կարող եք դա էլ հենց “գրողի ծոցը” համարել:), ու “գրողի ծոցից” skype-ի շնորհիվ հետեւում էր իր “Գրողի ծոցի” երեւանյան շնորհանդեսին: “Գրողի ծոցը” երեսուն եւ ութ տձեւ հայրենների ժողովածուն Գիրքը հրատարակել է “Ինքնագիր” գրական ակումբը համանուն մատենաշարով: Շնորհանդեսին հրավիրված էին բոլորը, ներկա էին ու ներկայացրին “Գրողի ծոցը” “Ինքնագիր” գրական հանդեսի խմբագիր, գրող Վիոլետ Գրիգորյանը, համանուն գրական ակումբի նախագահ Վահան Իշխանյանը: Գրքի գինն էր… Նվիրատվություն:): Ժողովածուն ընդգրկում է Կարեն Ղարսլյանի` 2001-2010 թվականների ընթացքում գրած աշխատանքները, բաղկացած է երեք մասից` “Տձեւ հայրեններ”, “Աժդահա հայրեններ” եւ “Բոնուս հայրեն”: Հեղինակը նշում է, որ դրանցում ընդգրկված բոլոր հայրեններն էլ տձեւ են, քանի որ բոլորն էլ ծռել են հայրենի կառուցվածքային ոսկե վանդակի ճաղերը, փախել ու հանգրվանել “Գրողի ծոցում”: Ի դեպ, ստորեւ ներկայացվող ինֆորմացիայի օգտակարության աստիճանը ինքներդ կփորձեք, բայց շապիկին ողջ գրքի պարունակությունն է մեկ էջի վրա:): Եթե չկարողանաք ընթերցել այդ կերպ, փորձեք թերթել: Կայացավ Կարեն Ղարսլյանի գրքի շնորհանդեսը “Գրողի ծոցի” երեսուն եւ ութ տձեւ հայրենների վերնագրերից են` “Ինտիմ շատ”, “Ես”, “Ինքը”, “Աէրոդինամիկ օրգազմ”, “Թաց կարմիր հիերոգլիֆներ”, “Երբ քեզնաբավարար էի”, “Ես ուզում եմ”, “Սեր ամեն հայացքից”: Կարիք կա՞ նշելու` ինչի մասին են դրանք: Չէ, ավելի լավ է ամենակարճը մեջբերենք: Ես այլասերվածի մեկն եմ Ես ուզում եմ պոեզիային Մայիսի 4, 2007 “Գրողի ծոցը” Վիոլետի մեջ  կիրք է հարուցել Վիոլետ Գրիգորյանը Bravo.am-ին ասաց, որ “Գրողի ծոցը” մարդուն ցույց է տալիս իր հնարավորությունների անսահմանափակությունը: “Հա, լավ կլինի, որ քյարթու տղամարդիկ էլ կարդան: Օրինակ, գրախանութներից մեկն արդեն ասել է` տեսնեն իրենց ցենզուրան կանցնի, թե` ոչ: “Բնագրում” մի ամբողջ համար իրեն էինք տպել, եւ մերժել էին գրախանութները: Բանաստեղծությունների մեծ մասը նախապես կարդացել էի, նորություններ կային, հներն էլ բզբզում է, ձեռք է տալիս, պետք է անպայման նորից կարդամ: Էսօր մի հատ թերթեցի, դուրս շատ եկավ: Այն բացառիկ դեպքերից է, որ գրականությունը մեջս կիրք է հարուցում, որովհետեւ աշխատանքի բերումով, խմբագրելով, ավելի մասնագիտական, գիտական եմ մոտենում, վայելքը քիչ է լինում: Այս դեպքում այդ էներգիան շատ տպավորիչ ու ազդեցիկ է: Սեքսուալ էներգիա է, որ ոչ թե ուղղակի արտահայտվում, այլ փոխակերպվում է արվեստի գործի: Երեւակայությամբ այդ պատկերները, որ ստեղծում է, մարմնական սիրո վայելքը, խինդը, շատ ազատագրող է”,- ասաց Վիոլետ Գրիգորյանը: Violet Grigoryan Գրողի ծո՞ցը` “Գրողի ծոցը” :) Գրող Կարեն Անտաշյանը “գրողի ծոցը” չի ուղարկում Կարեն Ղարսլյանի “Գրողի ծոցը”: Դե որովհետեւ չգիտի` “գրողի ծոցը” լավ տեղ է, թե` վատ: “Վերնագիրը լավն է, հավանում եմ, ենթավերնագրի հետ համաձայն չեմ:  Հայրենը բանաստեղծության կոնկրետ ֆորմատ է, գրել տձեւ հայերեն, նույնն է` ասել հնգատող քառյակ: Հակատրամաբանական կոնցեպտ է: Կարենի ստեղծագործությունների մեջ հավանում եմ էքսպերիմենտալությունը, չնայած` ընդհանուր առմամբ չհամակարգվածություն, չհասունացածություն եւ թափթփվածություն եմ տեսնում: Նորմալ է. ստեղծագործող մարդ, փնտրտուքների մեջ մարդ, նյութի հաղթահարման մեջ մարդ: Եթե ինչ-որ մեկի համար սա ամբողջական ու ներկայանալի է, ինձ համար` դեռ ոչ: Որպես ընթացքի ձեւ էքսպերիմենտալ առումով` ընդունում եմ”,- ասաց Կարեն Անտաշյանը: Ժողովածուի հեղինակը հավատացնում  է, որ “գրողի ծոցը” այնքան էլ վատ տեղ չի: “Հայաստանում ինձ հաճախ էին մատնանշում Ամերիկյան  դեսպանատան տեղը, ասելով` դա է քո տեղը, ու հիմնականում հեգնանքով,  քանի որ հաճախ կարող է ինչ-որ մտքեր արտահայտեի, որ ընդունելի ու ցանկալի չէին այդտեղ: Հոգեբանորեն ազդեց երեւի: Որոշեցի գնալ, տեսնել այդ գրողի ծոցը ինչ է, որ ինձ ուղարկում են: Բայց գրքի անունը ոչ մի բանի հետ ես չեմ կապում”,- ասաց Կարեն Ղարսլյանը: 2003թ. լույս տեսած “Х կադր/վայրկյան” գրքի համար Կարեն Ղարսլյանին Հ1-ը ճանաչել է տարվա սկանդալային գրող: 2004 թվականին գրողը իր “Password” վեպի համար արժանացել է ՆՓԱԿ-ի կազմակերպած երիտասարդ արվեստագետների մրցույթի գլխավոր մրցանակին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport