×


Հասմիկ Կարապետյան

Հասմիկ Կարապետյան

Հունվարի 15-ին` նոր CD-ի շնորհանդեսը 2010 թվականը Հասմիկ Կարապետյանը բացում է նոր ձայնասկավառակով: Հունվարի 15-ին ժամը 15:00-ին Disk Planet խանութ-սրահում (Աբովյան 3) տեղի կունենա երգչուհու նոր` “Լիալուսին” ձայնասկավառակի շնորհանդեսը: “Լիալուսին” ձայնասկավառակում զետեղված  է 13 երգ, ինչպես նաեւ մի քանի երգի քլաբ-միքսեր: Միքսերի հեղինակն է DJ Play-ը: Hasmik Karapetyan “Ամենալավ երգերս գրել եմ լիալուսնի ժամանակ` կեսգիշերին”. Հասմիկ Կարապետյան “4-րդ ձայնասկավառակս է: CD-ի դիզայնի հեղինակը Արվին Քոչարյանն է: Անունը երկուսով ենք որոշել. չցանկացանք երգերից մեկի անունով կոչել: Դիզայնը շատ խորհրդավոր է. գոթական ոճով է արված, բայց վախենալու չի: Քանի որ ամսով Խեցգետին եմ, մոլորակս էլ Լուսինն է, ուղիղ կապ կա: Լուսնի ազդեցությունն ինձ վրա միանշանակ է: Ամենալավ երգերս գրվել են լիալուսնի ժամանակ` կեսգիշերին: CD-ում միայն իմ երգերը չեն: Համագործակցել եմ Գիսանե Պալյանի, “Համազգային աստղ” նախագծից հայտնի Նիկ Էգիբյանի հետ: Երգերի խոսքերը հեղինակել են Վարդան Զադոյանը, Ավետ Բարսեղյանը…”,- ասում է Հասմիկ Կարապետյանը: Հասմիկ Կարապետյանը սիրով հրավիրում եւ սպասում  է իր բոլոր երկրպագուներին  “Լիալուսին”  ձայնասկավառակի շնորհանդեսին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport