×


Hayland

Hayland

100 հազար հայի վիրտուալ աշխարհը :) Երբեւէ Գագիկ Բեգլարյանից նվեր ստացել ե՟ս:): Երեւանի քաղաքապետը Hayland.am-ի իր ընկերներին նման անակնկալներ մատուցում է:): Այս գիշեր ժամը 1-ին “Սամվել ջան”-ը գրանցվեց Hayland.ամ-ում, ու հայկական ամենամեծ սոցիալական ցանցը հատեց 100 հազար այցելուի գրանցման սահմանը:): “Սամվել ջան”-ն իրեն հասանելիք անակնկալը կստանա, Hayland-ի մյուս բնակիչներն էլ, առիթից օգտվելով, կարող են մեկ ամիս շարունակ միմյանց անվճար նվերներ ուղարկել:): 2008 թվականի վերջին հիմնադրված եւ հայերի միջեւ ինֆորմացիայի փոխանակման, շփման հարթակ հանդիսացող սոցիալական ցանցը ինտերնետում աշխարհի բոլոր հայերին միավորելու նպատակ ունի: Ի դեպ, միայն Hayland-ում բակեր կան, ինչը թույլ է տալիս այդ միջոցով գտնել մանկության ընկերներին:): Artashes Mkrtchyan “Hayland-ն այն վայրն է, որտեղ ոչ ոք հայերին չի կարող խանգարել ինքնարտահայտվել, դա չի սահմանափակվի միջազգային ինչ-որ տրամաբանությամբ: Բոլորը կարող են զգալ ինչպես իրենց տանը. Hayland-ը հայկական վիրտուալ աշխարհ է, մի վայր, ուր համախմբված են աշխարհի ցանկացած կետի հայերը”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Hayland.am նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը, ով գրեթե իր ամբողջ օրը վերոնշյալ կայքում է անցկացնում:): Hayland-ը դասական սոցիալական ցանց է` բոլոր այն հնարավորություններով, որ կարող ենք հանդիպել ցանկացած ցանցում: Սփյուռքահայերը կայքում գրանցվածների մեծամասնությունն են կազմում. Hayland-ի սիրահարներ են Արգենտինայի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի հայերը, օգտվողների 40 տոկոսն էլ կազմում են հայաստանցիները: Սոցիալական ցանցը երեք` հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով է, նախատեսում են ավելացնել նաեւ ֆրանսերենը, իսպաներենը, արաբերենը: Artashes Mkrtchyan & Haykuhi Taqsildaryan Սոցիալական ցանցի նախաձեռնողները նշում են, որ այն Հայաստանի Ներքին գործերի վարչությանը չի պատկանում. բիզնես-նախագիծ է:), բայց գործարարները, հասարակական-քաղաքական գործիչները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կայքի նկատմամբ: “Որովհետեւ քարոզչական, առաջխաղացման մեծ հնարավորություններ է տալիս կայքը: Տեսնելով, որ մեզ մոտ հանրաճանաչ անձնավորություն է գրանցվել, անձամբ ենք կապվում հետը, որպեսզի ճշտենք իսկությունը: Հենց քաղաքապետի նախաձեռնությունն է եղել մայրաքաղաքի տոնի կապակցությամբ նվերներ ուղարկել գրանցվածներին: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ նվեր ուղարկեց Hayland-ի բոլոր բնակիչներին: Գագիկ Ծառուկյանն է բավական ակտիվ գործունեություն ծավալում սոցիալական այս ցանցում, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` նույնպես”,- Bravo.am-ին ասաց Արտաշես Մկրտչյանը: Հայկական էստրադայի ներկայացուցիչնե՞րն ավելի շատ ընկերներ ունեն, թե՟ քաղաքական գործիչները, ինքներդ ստուգեք: Սիրուշոն, Անդրեն, Արսեն Գրիգորյանը, Եվա Ռիվասը եւ ուրիշ «աստղեր» եւս գրանցված են Hayland-ում: Artashes Mkrtchyan & Haykuhi Taqsildaryan Հայկական սոցիալական ցանցը իր այցելուներին անակնկալներ ունի: Առաջինը` մի քանի օր հետո կթողարկվի տեսանյութի ծառայությունն ու  video-ներ ներբեռնելու հնարավորություն կստեղծվի: “Հայտարարությունների ծառայություն էլ ենք առաջարկում, որ հնարավորություն կտա յուրաքանչյուրին անգամ իր էջը գովազդել` օրինակ` “Ես սիրուն աղջիկ եմ, շատ ուրախ կլինեմ ծանոթանալ ինչ-որ տղայի հետ:)”,- նշեց Hayland.am նախագծի ղեկավարը: Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցում 100 հազար այցելու է գրանցված, նախագծի հեղինակները հպարտ են, որովհետեւ մինչ այս ոչ մի հայկական սոցիալական ցանց երբեւէ նման ցուցանիշ չի գրանցել: :) Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW