Աշխարհի ամենահարուստ ռեփերը
Bravo.am-ը շնորհավորում է Բեյոնսեին. նրա ամուսինը` Jay-Z-ը, երկրորդ անգամ գլխավորեց Forbes ամսագրի ամենահարուստ ռեփերների ցուցակը :) :
2009 թվականից ի վեր Jay-Z-ը վաստակել է ավելի քան 63 միլիոն ԱՄՆ դոլար:
Գումարի զգալի մասը Jay-Z-ը ստացել է «Blueprint 3» ալբոմի վաճառքից եւ համերգային շրջագայություններից:
Ռեփերին են պատկանում նաեւ 40/40 գիշերային ակումբների ցանցը, Roc-A-Fella Records ապրանքանիշը եւ Rocawear հագուստի բրենդը:
Forbes ամսագրի ամենահարուստ ռեփերների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է P Diddy-ն` 30 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ եռյակը եզրափակում է Akon-ը` 21 միլիոն ԱՄՆ դոլար:
Bravo.am-ը ներկայացնում է «Forbes» ամսագրի ամենահարուստ ռեփերների ցուցակի թեժ տասնյակը:
1. Jay-Z – 63 միլիոն ԱՄՆ դոլար;
2. P Diddy – 30 միլիոն ԱՄՆ դոլար;
3. Akon – 21 միլիոն ԱՄՆ դոլար;
4. Lil Wayne – 20 միլիոն ԱՄՆ դոլար;
5. Dr Dre – 17 միլիոն ԱՄՆ դոլար;
6. Ludacris – 16 միլիոն ԱՄՆ դոլար;
7. Snoop Dogg – 15 միլիոն ԱՄՆ դոլար;
8. Timbaland – 14 միլիոն ԱՄՆ դոլար;
9. Pharrell Williams – 13 միլիոն ԱՄՆ դոլար;
10. Kanye West – 12 միլիոն ԱՄՆ դոլար:
Աղբյուրը` www.nme.com
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
4,564






