×


Հին Նոր տարի

Երբ միմերը եկան KAMI

Ակումբում նշեցին Հին Նոր տարին Հունվարի 13-ին Kami ակումբում տոնական տրամադրություն էր: Քլաբերները Հին Նոր տարին նշեցին հին ու նոր հիթերի ներքո պարելով: Ակումբը հյուրերի համար անակնկալ էր պատրաստել. “Միմ” ստուդիայից Հայկն ու Հովհաննեսը զվարճացրին բոլորին իրենց միմ-շոուով: Քլաբերները նշում են Հին Նոր տարին Միմերը իրենց հետ ձյուն էին բերել ակումբ:): Փուչիկներով ու միմոսություններով ուրախացրին ու պարացրին հյուրերին: “Այսօր հին տոմարով Նոր տարին ենք նշում: Մեր ժանրն էլ պահանջում է, որ միշտ ժպիտներ լինեն, ուրախություն պարգեւնք…”,- ասաց “Միմ” ստուդիայի ղեկավար Արա Հարությունյանը: Քլաբերները նշում են Հին Նոր տարին “Շատ եմ սիրում միմ ժանրը, միմոսների հետ պետք է անպայման նկարվեմ:): Շատ լավ արին, որ եկան, էլ ավել կուրախանանք: Դասական կերպարով միմը իր դերի մեջ է, վարտիքով միմն էլ վերջն է:)”,- ասաց երջանկացած Նարինեն: Քլաբերները նշում են Հին Նոր տարին 00:00-ին բոլորը նորից շնորհավորեցին միմյանց Հին նոր տարվա կապակցությամբ, հաջող տարի մաղթեցին իրար ու որոշեցին տոնական վերջին օրը չափից դուրս ուրախ անցկացնել, որ ամբողջ տարին էլ նույն կերպ անցնի: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW