×


Կինոկատալոգ

Կինոկատալոգ

Ո՟վ է ասում` հայկական կինո չունենք Տասը տարի առաջ լույս տեսած` Հայկական կինոյի առաջին կատալոգը վերահրատարակվել է: Այն ընդգրկում է 1924-1998 թթ. Հայաստանում ժապավենով նկարահանված, ինչպես նաեւ մինչ օրս տեսաժապավենով նկարահանված ֆիլմերը: Նոր հրատարակության մեջ ներառվել է նաեւ 2009-ին արտադրված խաղարկային ֆիլմերի հավելվածը, ճշտվել են ֆիլմերի արտադրության տարեթվերը, տեւողությունը, մասնակիցների կազմը: Կայացավ հայկական կինոյի ամբողջ ժառանգությունը պարունակող կատալոգի շնորհանդեսը Հայկական կինոյի ամբողջ ժառանգությունը պարունակող հայերեն եւ անգլերեն կատալոգի շնորհանդեսը կայացավ այսօր “Ակադեմիա” պատկերասրահում: Ցերեկույթին ներկա էին ռեժիսորներ, կինոգետներ, կինոմաններ, դերասաններ: “Ամեն անգամ, երբ լսում եմ, որ մարդիկ ասում են` “Հայֆիլմը” չկա, հայկական կինոն ընդամենը երկու-երեք անուն է, խորը ցավ եմ զգում: Մտածում եմ` մարդիկ կամ չգիտեն, կամ էլ դիտավորյալ թյուրիմացության մեջ են գցում: Կարծում եմ` ծանրակշիռ անուններ ունենք: Այս կատալոգը բացել ու տեսնել է պետք` ինչ հարուստ ժառանգություն ունենք”,- ասաց “Ոսկե Ծիրան” կինոփառատոնի ծրագրերի տնօրեն, վերահրատարակված կատալոգի գլխավոր խմբագիր Միքայել Ստամբոլցյանը: Davit Muradyan, Harutyun Khachatryan & Mikhayel Stambultsyan Հայկական կինոն հետաքրքրում  է Կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը կատալոգն անչափ օգտակար եւ կիրառելի է համարում: “Ինքս անցած կատալոգից օգտվել եմ` իմանալով այսօր գործող դերասանների, օպերատորների մասին: Կարող ենք գտնել երկրորդ ռեժիսորների, դիմահարդարների, կինոյի հետ կապված բոլոր անձանց”,- նշեց Միքայել Դովլաթյանը: Michayel Dovlatyan “Հայաստանի ազգային կինոկենտրոնի” տնօրեն Գեւորգ Գեւորգյանն էլ շնորհավորեց ներկաներին ձեռնարկի կապակցությամբ: “Իսկապես, սա շատ մեծ նվեր է կինոգործիչների, հատկապես` կինոյով զբաղվող մասնագետների համար: Հավատացեք, որ մեծ հետաքրքրություն կա հայկական կինոյի հանդեպ, եւ դա բավարարելու միակ միջոցն այսօր այս գրքերն են, սա է հայկական կինոն”,- ասաց նա: Կատալոգի համար աղբյուր են ծառայել 60-ականներին Դանիել Բզնունու կողմից հավաքված ֆիլմոգրաֆիան, ֆիլմերի մոնտաժային ամփոփագրերն ու տիտրերը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ Կինոյի տան արխիվային նյութերը, Գրականության եւ արվեստի թանգարանում պահվող նյութերը: Edgar Baghdasaryan Կատալոգի վերահրատարակմանը օժանդակել են ՀՀ մշակույթի նախարարությունը, “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունը եւ “Մեկ ազգ, Մեկ մշակույթ” հիմնադրամը: Կազմակերպչական աշխատանքները կատարել է “Ոսկե Ծիրան” կինոփառատոնի աշխատակազմը, գլխավոր խմբագիրներն են Միքայել Ստամբոլցյանն ու Սուսաննա Հարությունյանը: Աշխատանքներին մասնակցել են նաեւ կինոգետներ Վալերի Գասպարյանը, Զավեն Բոյաջյանը, Անահիտ Արփենը: Ի դեպ, տասը տարի առաջ լույս տեսած` Հայկական կինոյի առաջին կատալոգը, որն ընդգրկում է 1924-1998 թթ. Հայաստանում ժապավենով նկարահանված ֆիլմերը, միակն է եղել նախկին Խորհրդային Միության երկրների կինոպատմության մեջ` արժանանալով Ռուսաստանի կինոգիլդիայի “Սպիտակ փիղ” մրցանակին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW