×


ԼՕԼՕ

“ԼՕԼՕ”-ն մեկ տարեկան է

“ԼՕԼՕ” մանկական ամսագրի ծննդյան առաջին տարեդարձի առթիվ Երեւանի տիկնիկային թատրոնում կազմակերվեց տոնական հանդիսություն, այդ թվում` նկարների ցուցահանդես եւ մրցանակաբաշխություն: “ԼՕԼՕ”-ն մեկ տարեկան է Տարեդարձի կապակցությամբ նախապես հայտարարվել էր նկարչական մրցույթ` “ԼՕԼՕ-ն ճամփորդում է”, “ԼՕԼՕ-ն երազում է” և “ԼՕԼՕ-ն կենդանիների աշխարհում” թեմաներով: Ներկայացված 600-ից ավելի աշխատանքներից եզրափակիչ փուլ անցան 208-ը, որոնք փակցված էին թատրոնի ճեմասրահում: Պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատմամբ, 4 տարիքային խմբերում հաղթող ճանաչվեցին երեքական երեխաներ` “Լավագույն միտք”, “Լավագույն գույն” և “Լավագույն ձեռք” անվանակարգերում: “ԼՕԼՕ”-ն մեկ տարեկան է Մրցանակակիրները ստացան արժեքավոր մրցանակներ ինչպես “ԼՕԼՕ”-ից, այնպես էլ նրա բարեկամներից: Միջոցառման կազմակերպիչները խրախուսական նվերներ հանձնեցին եզրափակչի բոլոր 208 մասնակիցներին, որոնց մատուցվեց եւս մեկ անակնկալ` շքեղ ու համեղ “ԼՕԼՕ” տորթը: Հեղինակ` Քրիստինե Վարդանյան Լուսանկարները` PanarmenianPhoto

Կարդալ ավելին

Quality Sign BW