×


Մարիա Կիզիրյան

Մարիա Կիզիրյան

“Եվրոպացիներին Հայաստանի մասին ասելիք ունեմ” Փոլ Կիզիրյանը կնոջը` ազգությամբ ֆին Մարիային առաջին անգամ է Հայաստան բերել: Երգչուհին մասնակցելու է “Եվրատեսիլ”-ի հայաստանյան նախընտրական փուլին: Ներկայացնելու է “Կարմիր գլխարկ” /“Little Red Riding Hood”/ երգը: Խոսքերի եւ երաժշտության հեղինակն էլ ինքն է: “Երգը գրել եմ մի քանի տարի առաջ, բայց  վերջնական տարբերակը ստեղծվել է վերջերս: Ես ու Փոլը ծովափնյա քաղաքով երթեւեկում էինք, ծնվեց երաժշտությունը:  Ամուսինս ասաց` ուրախ եւ թռվռուն աղջկա մասին երգ գրի”,- այսօր “Ազդակ” ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատմեց Մարիա Կիզիրյանը: Maria Kiziryan Մարիան ծնվել է Ֆինլանդիայում, սկզբում կարծել է` ջութակահար է լինելու, բայց հետագայում պլանները փոխվել են: Ամուսնու` Փոլի հետ ապրում է Միացյալ Նահանգներում, բայց հայրենիքի հետ կապը պահպանում է: Երեք երեխա ունեն, ամենափոքրը մեկ տարեկան է: “Հայկակականությունս շատ մեծ է, երեխաներիս եւս համարում եմ  Հայոց ցեղասպանության կրող”,- ասաց Մարիա Կիզիրյանը: “Քննադատներն ասում են, որ “Եվրատեսիլ”-ի երգ է” Մարիան հայկական կողմից որեւէ պաշտոնական հրավեր չի ստացել. “Ամուսինս ու նրա հայրը բարեգործություն են անում Հայաստանի համար, իմ պարգեւն էլ երգն է,  երգի շնորհիվ կներկայացնեմ  երկիրը”: Փոլ Կիզիրյանը ծնվել է Հյուսիսային Կալիֆորնիայում, բախտ չի ունեցել հայերի հետ շատ շփվել, դրա համար հայերեն չի խոսում: “Երբ ծանոթացա Մարիային, չէի մտածում, որ նա կհետաքրքրվի իմ արմատներով: Այսօր նրա շնորհիվ է, որ գտնվում եմ Հայաստանում: Նա իրեն համարում է հայկական մշակույթի կրող եւ ցանկանում է այն  ներկայացնել աշխարհին”,- ասաց Փոլը: Maria Kiziryan “Little Red Riding Hood”-ը խաղ-երգ է. “Աղջիկները ժամադրության են գնում տղաների հետ… Թեթեւ, թիթիզ աղջկա սիրային ժամադրության մասին եմ երգում: Եվրոպայի արտասովոր ճաշակը գիտեմ: Կարեւոր չի դուդուկ լինի, եվրոպացիները ուրախ, թեթեւ ռիթմեր են սիրում վայելել: Այ երբ հարցնեն` ինչու է ֆինը ներկայացնում Հայաստանը, կպատմեմ այս երկրի մասին”,-ասաց Մարիա Կիզիրյանը: Երգչուհին կարծում է, որ ամենալավն իր երգն է, միակ մրցակիցն էլ ոչ հայտնի լինելն է: “Բացառիկ պատճառ է նաեւ այն, որ հենց ֆինը կպատմի Հայաստանի մասին: Եթե Ֆինլանդիան ներկայացնեի, այդքան շատ ասելիք չէի ունենա. ֆիններից մեկն եմ, սիրում եմ իմ երկիրը: Բայց ես Հայաստանի մասին ասելիք ունեմ. օտար արյուն ունեցող մեկն եմ, ինձ հայ եմ համարում”,- ասաց Մարիան: Նա Նիկ Էգիբայանի երգն է հավանում, Անուշ եւ Ինգա Արշակյանների երգերն է սիրում. “Հայաստանը շատ տաղանդներ ունի”: Նպատակ չունի Հայաստանում հայտնի դառնալ, շոու-բիզնես մտնել, միայն ցանկանում է Եվրոպայում Հայաստանի մասին խոսել. “Սիրում եմ Հայաստանն ու հայերին”: Մարիա Կիզիրյանը չհաղթելու դեպքում կապը Հայաստանի հետ չի կտրելու. “Հաջորդ տարի էլ կփորձեմ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW