×


Մարինե Ալես

Մարինե Ալես

Երգահանի ընկերովի բարեգործական համերգը կայացավ Մարինե Ալեսն ու ընկերները, որոնց թվում նաեւ հանդիսատեսն է, երեկ “պատրանքի թեւով” իրենց զգում էին ասես` “ոտաբոբիկ` երկնքով”: Մայիսի  7-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ “Մարինե Ալես եւ ընկերներ” խորագրով բարեգործական համերգը: Marine Ales Երեկոյի ընթացքում կենդանի հնչողությամբ ներկայացվեցին Մարինե Ալեսի նոր` թվով 5-րդ “Ոտաբոբիկ` երկնքով” ձայնասկավառակում զետեղված երգերը: Իսկ հյուրերը երգահանի կողմից նվեր ստացան “Ոտաբոբիկ` երկնքով” CD-ն եւ Մարինե Ալեսի “Բեկորներ” ռուսալեզու  բանաստեղծությունների ժողովածուն: Վերջինի լույսընծայումը Մարինե Ալեսը վաղուց խոստացել էր մայրիկին: Մարինե Ալեսը համերգին ներկայացրեց բոլորովին նոր երգեր, ինչպես նաեւ հին սիրված երգերից մի քանիսի նոր մշակումները: “Մարինե Ալես եւ ընկերներ” բարեգործական երեկոն վարեցին Եգոր Գլումովն ու Լիլիթ Վարոսյանը: Համերգի բեմադրիչը Ժիրայր Դադասյանն էր: Yegor Glumov & Lilit Varosyan “Գրանդ վալս” նվագեց Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: “Ռոմանս” եւ “Երբեւիցե” երգերը կատարեց Աննա Մայիլյանը: Գեղեցիկ էր Էռնա Յուզբաշյանի ներկայացրած “Թռչուններ” երգը: Ջազ ոճում “Ամռան կերպար” երգը կատարեց ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան, Լիլիթ Պիպոյանն էլ “Օրը գալիս է” ստեղծագործությունը ներկայացրեց: Երգահանի հին երգերից “Միակ քաղաք”–ն հնչեց Ռադիկ Գաբրիելյանի կատարմամբ: Anna Mayilyan Երեկոյի ընթացքում Ալեքսանդր Շոուաի կատարմամբ հնչող “Հորացիո” երգի ձայնագրությունը ներկայացրին, որ տեսաշարով էր ուղեկցվում: “Empyray” ռոք-խումբն էլ ելույթ ունեցավ: Խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը կատարեց “Անտուն ուղեւոր” եւ “Բարի իմ Հորացիո” երգերը: “Անտոմս ուղեւոր” երգի հիման վրա տեսահոլովակի պրեմիերային սպասեք նաեւ Bravo.am-ում: Ռեժիսորը Հրանտ Վարդանյանն է: Sargis Manukyan Մարինե Ալեսի լավագույն երգերից “Պատրանքի թեւով”-ը համերգին ներկայացվեց երկու նոր մշակմամբ: Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ “Պատրանքի թեւով” երգեց Գեւորգ Հակոբյանը: Ստեղծագործությունը հնչեց նաեւ դուդուկի ձայնով, “Կադանս” անսամբլի ղեկավար, դաշնակահար Արմեն Բաբախանյանին դուդուկով նվագակցեց Ջիվան Գասպարյանը թոռան` կրտսեր Ջիվան Գասպարյանի հետ: Վարպետը հիացած էր երեկոյի ընթացքում հնչող երաժշտությամբ: “Ուզում եմ շնորհավորեմ Մարինեի այսօրվա գեղեցիկ տոնը: Ամեն երգ էնքան գեղեցիկ է, խոսքերը` ճաշակով: Նպատակն էլ այնքան գեղեցիկ է. համերգը նվիրված է հիվանդ երեխաներին: Մարինե ջան, ապրես”,- ասաց Ջիվան Գասպարյանը: Jivan Gasparyan Մարինե Ալեսը իր հեղինակային երգերից միայն մեկը կատարեց` “Իմ միայնությունը”, որի գործիքավորումը կատարել է Արա Թորոսյանը: Մուրզոն ռոյալի առջեւ էր, իսկ տեսաշարով ներկայացվեց Մարինե Ալեսի երգի ձայնագրությունը: “Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, որ աջակցեցին, որ կիսում եք ինձ հետ ուրախությունս: Երգեցի իմ միայնության մասին, բայց երջանիկ  եմ, այսօր մենակ չեմ, ձեզ հետ եմ, իմ կողքին եք: Հասցրինք ինչ-որ բան անել եւ թողնել մեր ապագային, մեր երեխաներին”,- հուզվել էր Մարինե Ալեսը: Ara Torosyan & Marine Ales Համերգից առաջացած ողջ հասույթը փոխանցվելու է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Ինչպես երեկոն սկսվել էր “Գրանդ վալս”-ով, այդպես էլ ավարտվեց. բարեգործություն կատարելու ժամանակն էր… Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport