×


“Mazda-ի վարողը “սիրահարվում” է այս մակնիշին”:)

Հունիսի 4-ից Հյուսիսային պողոտա-Աբովյան խաչմերուկի հատվածը “հյուրընկալել” է Mazda CX 7  եւ Mazda CX 9 մակնիշի ավտոմեքենաներին: 6 օր շարունակ “Թոփ Մոթորս” ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանում Mazda-ի պաշտոնական ներկայացուցիչը, թույլ կտա անցորդներին մոտիկից ծանոթանալ ավտոմեքենաներին:

Mazda-ի գործարանը Հայաստանին տրամադրել է մեր ճանապարհներին համապատասխան ավտոմեքենաներ


“Աշխարհում բավական մեծ պահանջարկ ունեցող ավտոմեքենաներ են` տեխնիկական բացառիկ հնարավորություններով: Մենք էլ որոշեցինք Հայաստանում առաջին անգամ կազմակերպել նմանատիպ ցուցադրություն՝ քաղաքացիներին   հնարավորություն տալով տեսնել ավտոմեքենան, փորձել, իսկ այդ ընթացքում  համապատասխան մասնագետները կներկայացնեն ավտոմեքենայի հնարավորությունները: Ցուցադրության համար ընտրել ենք Երեւանի սրտում ամենամարդաշատ վայրը”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է “Թոփ Մոթորս” ՍՊԸ վաճառքի տնօրեն Վլադիմիր Հովսեփյանը:

“Թոփ Մոթորս” ՍՊԸ վաճառքի տնօրեն Վլադիմիր Հովսեփյանը


Նա նշել է, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն, շատ մարդիկ ունեն ավտոմեքենա գնելու ֆինանսական հնարավորություններ, բայց ավտոսրահներ չեն այցելում. “Այդ մշակույթը նոր է զարգանում Հայաստանում, հետեւաբար մենք ընտրեցինք գնորդի հետ շփման լավագույն տարբերակը”:

Նախագծի շրջանակներում, ինչպես վաճառքի տնօրենն է նշել, ներկայացվելու է Mazda-ի ողջ շարքը: Հունիսի 4-ից  6-ը  կցուցադրվեն Mazda CX 7-ը եւ Mazda CX 9-ը, իսկ դրան հաջորդող երեք օրերին` Mazda 3-ն ու Mazda 6-ը:

Հյուսիսային պողոտայում ցուցադրվում է Mazda CX7 ավտոմեքենան


Վլադիմիր Հովսեփյանը պատմել է նաեւ, որ ընկերության գործարանն առաջին անգամ Հայաստանին տրամադրել է մեր ճանապարհներին համապատասխան ավտոմեքենաներ, որոնց գունային գամման  եւս մեծ է, իսկ ցանկության դեպքում հնարավոր է պատվիրվել նախընտրած գույնը:

Անդրադառնալով գնային հարաբերությանը` վաճառքի տնօրենը նշել է, որ  այս պահին ցուցադրվող ավտոմեքենաների գինը տատանվում է 16-ից 22 միլիոն դրամի սահմաններում. “Այս ավտոմեքենաները  նախատեսված են հոգով երիտասարդների համար, որոնք նախընտրում են դրայվը: Mazda-ի վարողը “սիրահարվում” է այս մակնիշին եւ այլեւս այլ ավտոմեքենա չի վարում:)”:

“Թոփ Մոթորս”-ը Mazda մակնիշի ավտոմեքենաների բացօթյա ցուցադրություն է կազմակերպել


Ցուցադրությունից բացի, նաեւ մրցույթ է իրականացվում. ցանկացողները կարող են նկարվել Mazda-ի պոստերի մոտ, նկարները կտեղադրվեն ընկերության “ֆեյսբուքյան” էջում, իսկ “լայք”-ի ամենաշատ արժանացածները կդառնան հաղթողներ:

Նշենք, որ Mazda-ն ունի նաեւ ապառիկ վաճառք` հետաքրքիր պայմաններով. գնորդը կարող է վճարել ավտոմեքենայի արժեքի 7 տոկոսը եւ ապառիկը մարել 7 տարվա ընթացքում` 3 տարի երաշխիքային սպասարկմամբ:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW