×


«Մի կին - Մի աշխարհ»

«Մի կին - Մի աշխարհ»

Ֆոտոցուցահանդեսի հաղթողները հայտնի են :) Bravo.am-ի թողարկումներից արդեն տեղյակ եք «Մի կին - Մի աշխարհ» լուսանկարչական ցուցահանդեսից, որի մեկնարկը տրվել էր մարտի 12-ին: Ցուցահանդեսի նպատակն է լուսանկարների միջոցով ներկայացնել հայ կնոջը հասարակական տարբեր ոլորտներում, «խոհանոցից դուրս»: Մեր կայքը մրցույթի ինֆորմացիոն հովանավորներից մեկն էր: «Մի կին - Մի աշխարհ» Ապրիլի 7-ին Սիրահարների այգում կայացավ մրցույթի մասնակիցների ներկայացրած լուսանկարների ցուցահանդեսն ու հայտնի դարձան մրցույթի երեք լավագույն հեղինակները` Արեգ Վարդանյան (1-ին տեղ), Քրիստինա Արությունովա (2-րդ տեղ) եւ Տիգրան Սարապյան (3-րդ տեղ): Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցավ ԵԱԴ տնօրեն Արտակ Շաքարյանը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին` ասելով, որ առանց լուսանկարիչների, առանց նրանց ակտիվության միջոցառումը տեղի չէր ունենա: «Այս ցուցահանդեսը օգնեց մեզ հասկանալ կնոջ դերը հասարակության մեջ, հուսով եմ , որ այն շարունակական բնույթ կկրի»: :) Մրցույթին ներկայացված լուսանկարներից Երեք լավագույններից բացի կային նաեւ այլ մրցանակակիրներ: Կարեն Հովհաննիսյանը, ով  Bravo.am-ի լուսանկարիչն է, ստացավ Հատուկ մրցանակ. «Շնորհակալ եմ, ես չէի սպասում, պարզապես հետեւում էի` ով է հաղթելու :)»,- ասաց Կարենը: “Գունային լուծում” անվանակարգում հաղթեց լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը: «Լավագույն ֆոտոպատմություն» անվանակարգի հաղթող ճանաչվեց Անուշ Բաբաջանյանը, «Լույսերի խաղ»-ում` Նազիկ Արմենակյանը: Karen Hovhannisyan Նշենք, որ «Մի կին - Մի աշխարհի» ցուցահանդեսի լուսանկարները Սիրահարների այգում կլինեն նաեւ ապրիլի 8-ին եւ 9-ին, իսկ ապրիլի 10-ին դրանք կտեղափոխվեն Նարեկացի արվեստի կենտրոն: Այնտեղ ցուցադրությունը կտեւի մինչ ապրիլի12-ը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport