×


Միշո

Միշո

“Զրո”-ն ռեփերի ուզած հզոր CD-ն է Կայացավ Միշոյի երրորդ CD-ի շնորհանդեսը Միշոն թողարկել է իր երրորդ անհատական ձայնասկավառակը` չհաշված Գարիկի եւ իր “Inquam” ալտերնատիվ ալբոմը: “Զրո”-ն դաբլ CD է. երկու ձայնասկավառակ է պարունակում, 28 երգ. դեռ մի 6 երգ էլ չեն զետեղել` “կոնցեպտի մեջ տեղ չանելու պատճառով”: Միշոն նոր CD-ն ներկայացրեց, ստորագրություն բաժանեց ու լուսանկարվեց անթիվ-անհամար  երկրպագուների հետ ապրիլի 30-ին “Star City” խանութ-սրահում: Misho Ռեփերն ասում է, որ “Զրո”-ն շատ հզոր է ստացվել. “Էնքան հզոր, ինչքան ես ուզում էի էս CD-ն լիներ: Ինքն իր ձեւավորումով ու պարունակությամբ իմ ուզածն է: Շատ սպասված է ինձ համար, թվում է` նաեւ ժողովրդի համար: Նենց չի, որ շատ երկար ենք աշխատել, դրա համար, այլ ես գիտեի` ինչ ռեակցիա է լինելու այս CD-ից հետո”,- Bravo.am-ին ասաց Միշոն: Misho “Զրո”-ի վրա աշխատել են Միշոն, դիջեյ Սերժոն, ով շուտով իր անհատական ձայնասկավառակը կթողարկի, եւ “New People” նախագիծը` Նարեկ A Chillan ու թավջութակահար, բաս-կիթառահար Արտյոմ Մանուկյանը: Ձայնասկավառակի դիզայնը Վահան Ստեփանյանինն է: Թե “ինչի ա CD-ն “Զրո” կոչվում”, Միշոն “ասում ա”, որ բոլորը կհասկանան լսելուց հետո միայն. “Մինչեւ լսելը կյանքում չեմ կարա բացատրել` էդ ինչ ձեւի CD ա: Բայց երբ ինչ-որ մակարդակի ես հասնում, պետք է էլի զրոյից սկսես ու ինքդ քեզ գերազանցես: Մյուս CD-ս էլ ա լինելու զրոյից, անունը կարող է տենց չլինի, բայց զրոյից եմ սկսելու”,- նշեց Միշոն: Misho “Զրո”-ում նոր երգեր են, դուետներ էլ կան: “Հետաքրքիր էքսպերիմենտներ ենք արել, օրինակ` “Կատուներից” Վահագն Հայրապետյանի հետ դուետ ունեմ: Մեր հին հիթերից` “Ո՞վ է նա” երգի վրա նոր երգ ենք արել, Արթուր Գալստյանին էլ հրավիրել ենք, եկել թազա երգել ա: Էմմիի հետ էլ դուետ ունեմ: Այն դուետներն են, որ ում հետ ուզում էի անել, ոնց ուզում էի` լիներ, արել եմ, կոմերցիոն բնույթ չեն կրում”,- ասաց ռեփերը: Միշոյին մի բան շատ գոհացրեց:). “Ինձ դուր ա գալիս, որ հայերը սովորել են ալբոմի սպասել, ոչ թե զուտ կերպարի, որ եթերում է մենակ երեւում: Ալբոմը  մենակ երգերի հավաքածու չի, քո մի շրջանն է, որ ներկայացնում ես ժողովրդին: Չեմ կարա ասել` որը հիթ կդառնա, մեզ համար անգամ խնդիր էր որոշել, որ երգի վրա տեսահոլովակ նկարել, ոչ մի ուրիշ ալբոմի ժամանակ նման պրոբլեմ չի եղել”: Misho “Հայ թիմ”-ի Վիկը երգելուց բացի թիմի համար ամեն ինչ անում է. “Կլինի դերասանական, կազմակերպչական, մնացած բաները անում եմ: Տեսահոլովակներում եմ նկարահանվում, ես Միշոյի մոտ ընկերն եմ, օգնում եմ ինչով կարամ”,-ասաց Վիկը: Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանի կարծիքով, “Զրոն” հաջողված ձայնասկավառակ է: “Ինչ էլ անունը դնես, չուզողները ասելու բան կգտնեն: Շատ ավելի լուրջ ու կարեւոր է “Զրո”-ի միտքը. այն ամենը, ինչ մինչեւ հիմա Միշոն արել է, գիծ է քաշում վրան ու զրոյից սկսում: Բնական է, կլինեն մարդիկ, որ կասեն` նախորդները սրա համեմատ մի քիչ ռոմանտիկ էին: Իմ կարծիքով, շատ հաջողված է, թող բոլորը լսեն, մի շաբաթից “շուխուրը” կընկնի: Այս ալբոմից մոտ վեց տեսահոլովակ կնկարահանվի”,- նշեց Սուրեն Թադեւոսյանը: Suren Tadevosyan Միշոն երկրպագուների “գրոհներից” չի մեծամտանում:). “Բա ի՞նչ եմ անում:), չէ, պետք է պատասխանեմ` չէ,  բայց դրան էլ է պետք սովորել, դե հա,  սովորել եմ:)”: Մոտ 10 օրից  Միշոյի նոր տեսահոլովակը կհայտնվի էկրաններին:  “Այգեպանի” պրեմիերային սպասեք նաեւ Bravo.am-ում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW