×


Peter Jam

Peter Jam

“Ռոքն ու հայերենը արյանս մեջ են” Փիթեր Ջամը պատերազմ տեսավ խաղաղության երգիչ դառնալու համար: Իր շան աչքերում սեր տեսավ, սիրեց հայկականն ու իրեն գտավ ռոքում: Բեյրութահայ երգիչ, դավանանքը` խաղաղություն, երգում է խաղաղության ու սիրո երգեր, բենդը` Peter Jam, սիրելի արտահայտությունն ու հոգեվիճակը` love, երգերն հիմնականում անգլերեն են, բայց հայերեն ստեղծագործություններ էլ ունի: Առհասարակ, հայերեն գրում, խոսում, երգում է :), համոզված է`  հայերը աշխարհի փրկարարներն են լինելու: Peter Jam - Լավ ե՞ս, թե՞ love:): - Love, love, love… - Երեկվա պես սարերի վրա հաճա՞խ ես նվագում: - Այո, շատ եմ սիրում բնության մեջ նվագել, բացօթյա միջոցառումներին միշտ մասնակցում եմ: Երաժշտությունը խորը զգացումներ է սիրում, բնության մեջ հրաշալի է ստացվում: -Ի՞նչ նմանություն կա սրտիդ ու հնչեցրածդ երաժշտության մեջ:): - Երկուսն էլ միմյանց մեջ են թափանցում: Եթե իմ երաժշտությունը լսես, սրտիս մասին կիմանաս, եթե սիրտս բացես, ճիշտ ձեւով կհասկանաս` ինչպիսին են երգերս: Peter Jam - Ինչո՞ւ Փիթեր Ջամ: - Պետրոս է անունս: Օտարներին եւ արաբներին ավելի դյուրին է Փիթեր ասել, Ջամն էլ ազգանվանս կրճատ տարբերակն է. Ջամբազյան եմ:): - Այլեւս ոչ ոք քեզ Պետրոս չի՞ անվանում: - Տարբերություն չկա, երկու ձեւով էլ դիմում են ծնողներս, բայց հիմնականում` Փիթեր են ասում: - Jam` ջամ-ջեմ… Քաղցրի հետ չե՞ն շփոթում:): - (Ժպտում է) Մերսի: - Կպատմե՞ս քո մասին: - 1981 թվականի հուլիսի 6-ի ծնունդ եմ: 28, չէ, երկու շաբաթից 29 տարեկան կլինեմ: Ուրի՞շ:): Peter Jam - Հիշիր քեզ վերաբերող ամենակարեւոր բաները: -  Ծնվել, ապրել ու ապրում եմ Բեյրությում: - Ինչպե՞ս ես ապրել: - 80-ականների մեջ… Լիբանանում պատերազմ էր, եւ ընտանիքիս հետ անցանք դրա միջով: Այդ ժամանակվանից են խաղաղության ակտիվիստ լինելու մղումներս: Խաղաղությունն ամենակարեւոր բանն է: Դրա համար եմ ասում` կրոնս խաղաղությունն է: - Հայրդ պատերազմին մասնակցե՞լ է: - Այո, հայկական շրջանի ինքնապաշտպանությանն է մասնակցել, բայց նա էլ է խաղաղասեր մարդ: - Ի՞նչ դեպք կհիշես: -Շատ-շատ են: Հիմա մտքումս է` ինչպես էինք տան ներքնահարկ փախչում, երբ աջ ու ձախ ռումբեր էին գցում: Օրերով դուրս չէինք կարողանում գալ: Հայրս էլ ռիսկի էր դիմում, որ մեզ համար հաց բերեր: Շատ ցավալի օրեր էին, փառք Աստծո` իմ ընտանիքը ապահով մնաց: Բայց շատ զոհեր եղան, ամեն հայի մահանալուց իմ սիրտը լաց էր լինում: Հիշում էի մի խոսք` “կանք, պետք է լինենք եւ դեռ շատանալու ենք”: Արվեստագետներով եւ հոյակապ անձնավորություններով ենք շատանալու… Աշխարհի փրկարարներն ենք դառնալու: Peter Jam - Պատերազմի տարիների՞ն ես սկսել երգել գրել: - Տասը տարեկան էի այդ ժամանակ, բայց միշտ էլ կրեատիվ եմ եղել:): Եթե տասը երեխա տեսնեիր, կհասկանայիր` որն է Փիթերը: - Չարաճճի՞ երեխա ես եղել:): - Պետք է ծնողներիցս հարցնես:): - Եթե ասես` շատ են զայրացել քեզ վրա, առանց հարցնելու էլ կիմանամ:): - (Ծիծաղում է) Թերեւս քիչ, մի քիչ:): - Ինչո՞ւ արաբական երգեր չես սիրում: - Հայկական եմ սիրում: Հետո սկսեցի ռոք լսել… Ինձ գտա այդ երաժշտության մեջ: Ռոքն է իմ ներշնչանքի աղբյուրը: Արաբական չէի սիրում, հիմա բոլոր երաժշտություններն էլ սիրում եմ, լսում եմ, բայց, անշուշտ, ռոքն ու հայերենը արյանս մեջ են: Peter Jam - Պորտապա՞ր էլ չես սիրում նայել:): - Դա ի՞նչ է:): - Արաբ կանանց ավանդական պարը: - Պարերն ինչքան խորն ու իմաստալից լինեն, այնքան երգը կգեղեցկանա: - Հայկական ձեւով պարել գիտե՞ս:): - Անշուշտ :): Ես հայկական դպրոց եմ ավարտել, շատ հպարտ եմ նաեւ մեր լեզվով ու գրականությամբ: - Հայ գրողներից ո՞ւմ գրքերը կան քո գրադարանում: - Պատանեկությանս տարիներին շաաատ էի կարդում ու սերտում էի նաեւ հայ գրողների կենսագրությունը: Րաֆֆի, Հովհաննես Թումանյան, Պետրոս Դուրյան, Սիամանթո… Չեմ ուզում մյուսներին մոռանալ: Ինչքան հնարավոր է` մեծացնում եմ գրադարանս: Սիրում եմ գիտական, բժշկությանը եւ կրոնին վերաբերող գրքեր էլ կարդալ: Peter Jam - Բժշկությամբ ես հետաքրքրվո՞ւմ, թե՞ բուժքույրերով:): - Երկուսն էլ հետաքրքիր են:): - Ռոքն այն երաժշտությու՞նն է, որով կարելի է խաղաղություն քարոզել: - Անկասկած, ռոքն այն խորունկ եւ ազդեցիկ երաժշտությունն է, որի միջոցով հաղորդագրությունը կարելի է ուղիղ ունկնդրի սիրտն ուղարկել ու հոգու մեջ դնել: Ես էլ, դրանից օգտվելով, դրական երգեր եմ գրում սիրո ու խաղաղության թեմաներով: -  Ոմանք այն ագրեսիվ երաժշտություն են համարում: - Ես դրան հոմանիշ կդնեմ ու կասեմ` խորը եւ ազդեցիկ երաժշտություն է: Ագրեսիվը վայրագության կմղի, վայրագություններն էլ սպանության առիթ են դառնում: Ես դեմ եմ դրան: - Սեր եւ խաղաղություն:): - Այոոոո :) Peter Jam & Don Ayrin - Է՞լ :): - Ինչպես “Kiss” բենդն է երգում` "God gave rock’n’roll to you. Put it in the soul of everyone": Աստված տվել է այս երաժշտությունը, դրեք ամեն մի հոգու մեջ: Չեմ կարծում, որ Աստված մեզ ագրեսիվ, վայրագ երաժշտություն է տալիս, մենք կարող ենք այն վերածել վայրենիության: Ինչպես ռեփն ու տրանսն են վերածում ագրեսիվի: - Դու թվարկածդ ոճերը չե՞ս լսում: - Եթե գինովցած լինեմ… Թթի օղի խմեմ:)… - Բեյրութում թթի օղի թորողներն ու խմողները շա՞տ են: - Չէ, այստեղի օղին ուրիշ է. արաբական է: Հայկականը պատվական է:): - Ինչո՞վ է տարբեր, ինչի՞ց  են օղի թորում: - Ես երաժիշտ եմ, օղու հետ կապ չունեմ: Peter Jam - Բեյրութահայ ռոք-երաժիշտները խմիչքի հետ սեր չունե՞ն: - Բոլոր երաժիշտները նույնը չեն: Եկեղեցում նվագող երաժիշտները չեն խմում ընդհանրապես, ուրիշների համար խմիչքը շատ կարեւոր բան մըն է… -Քեզ համար ի՞նչ մըն է:): - Ինձ համար ամեն ինչ չափի մեջ շատ love  է: Իսկ ամեն ինչի չարաշահումը love չէ, անգամ  love բաներինը: - Երաժշտական կրթություն ունե՞ս: - Այո, կիթառ նվագել եմ սովորել, հետո երաժշտություն գրել… Դասավանդել էլ եմ հայ, արաբ, ամերիկացի, եվրոպացի ուսանողներին, հիմա մի քիչ քիչ եմ զբաղվում դրանով, քանի որ երգերովս ու համերգային ծրագրերով եմ տարված: - Երբվանի՞ց սկսեցիր երաժշտի կարիերա ստեղծել: - Տասը տարի առաջ: Փառատոնների եմ շատ մասնակցում: Սկզբում միայն կիթառահար էի, երգում էի, բայց քիչ, երբ խմբի անդամները տեսան, որ love եմ երգում, փորձեցինք, շատ love էր, 2001-ից ես եմ վոկալիստը: Peter Jam - Ինչո՞ւ ես որոշել խմբիդ Vibrations անվանումը փոխարինել “Peter Jam”-ով: - 2004-ին փոխեցի խմբի անդամներին ու մեր ոճը: Այո, այսուհետ “Peter Jam” ենք կոչվում, իսկ “Vibrations” մեր առաջին ձայնասկավառակի անունը կլինի, որ պատրաստվում ենք երկու ամսից թողարկել` “Vibrations” by Peter Jam: Ինչպես կիթառի լարերը թրթռոցներ, ձայնային տատանումներ ունեն, մենք էլ ունենք, ու միշտ դրական: - Հիմա ի՞նչ հաղորդագրություն ունես փոխանցելու: - Միշտ դրական հաղորդագրություններ, սիրո եւ խաղաղության մասին երգեր:  Հիմա ռոք եմ նվագում, բայց նաեւ բլյուզ եմ շատ սիրում: Այն ռոքի նախահայրն է: -Դուդուկն էլ համադրում ես ռոքին:): - Նաեւ շվին: - Միացյալ Նահանգներում վերջերս կայացած համերգային շրջագայությունդ ինչպե՞ս անցավ: - Շատ նահանգներում եղա, նվագեցի, “Peace song”-ը երգեցի… Peter Jam - Ե՞րբ ես գրել այցեքարտդ դարձած “Խաղաղության” երգը: - 2009-ի մարտին` If you want love you will find love /If you want peace you will get peace/ If you want hope, hope is what we need /  You have to keep the faith, you'll get what u need …. - Catherine-ն ո՞վ է:): - Կարող է լինել Մարիա, Նորա, Թամար… Միայն անուն է, որ նախընտրում եմ: Մի քանի պատմություն կապել եմ իրար եւ այդ երգը գրել: - Բոլոր love պատմություննե՞րդ են երգ դառնում: - Իսկ ինչո՞ւ ոչ: - Իսկ շանդ աչքերում ե՞րբ սեր տեսար: - Ամեն վայրկյան տեսնում եմ: Երկու շուն ունեմ` Boogie եւ Spottie: - Շներիդ շոուների ես ներկայացնում, ի՞նչ արդյունքներ են գրանցել: - Օրերս Բուգին “Ամենահնազանդ” տիտղոսին արժանացավ, մյուս շունս էլ  ամենավոկալայինն էր:): - Խաղաղ նոտայով արի ավարտենք հարցազրույցը: Մի love բան ասա :): - Հայություն, սիրեք Հայաստանը, սիրեք կարմիր, կապույտ, ծիրանագույնը:  Love մնացեք: Love մնացեք, Peter Jam-ը պատրաստվում է այս աշնանը Երեւանում մենահամերգ տալ: :) Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Peter Jam-ի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW