×


Ռադիոյի օր

Ռադիոյի օր

Ռոք-համերգ Սիրահարների այգում Ապրիլի 7-ին հանրահայտ «In Vino Veritas» («ճշմարտությունը գինու մեջ է») արտահայտությունը փոխարինվեց «In Radio Veritas»-ով («ճշմարտությունը ռադիոյում է) :) : Նման նոր ձեւակերպման հեղինակները “Ռադիո Ջազ”-ի, “Русское Радио”-ի, “Ռադիո Վան”-ի եւ “Հիթ FM”-ի աշխատակիցներն էին, որոնք էլ Սիրահարների այգում կազմակերպել էին համերգ Ռադիոյի օրվա կապակցությամբ: Ռադիոյի օրվա կապակցությամբ կազմակերպված համերգ Սիրահարների այգում Այդ օրը ռոմանտիկ Սիրահարների այգին վերածվել էր մեծ բեմի: “Առաջին  անգամ ենք կազմակերպում այսպիսի միջոցառում Ռադիոյի օրվա կապակցությամբ: Որոշեցինք, որպեսզի ռոք հնչի այսօր: Ասեմ, որ այսօրինակ միջոցառումներ ամեն տարի ենք կազմակերպելու տարբեր վայրերում եւ լիովին  տարբեր ոճերի մեջ»,- Bravo.am-ի հետ զրույցում հայտնեց «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը: Meline Beglaryan Իսկ այգին բավականին մարդաշատ էր, փաստորեն, չնայած տեխնոլոգիաների զարգացմանը, մարդիկ միեւնույն է լսում են ռադիո եւ համերգի «Դու սիրո՞ւմ ես ռադիո, դու լսո՞ւմ ես ռադիո` ուրեմն դու կլինես մեզ հետ ռադիոյի տոնին» կարգախոսը նրանց անտարբեր չեր թողել: DJ Ժակը Ի դեպ, ռադիոյի բոլոր աշխատակիցները կրում էին հատուկ այդ օրվա համար նախատեսված շապիկներ, որոնցից մեկը կրում էր նաեւ հաղորդավար, DJ Արամ Չախոյանը: Մեզ հետ զրույցում Արամը նշեց, որ իրեն արդեն ռադիոյի վետերաններից է համարում. «Շատ լավ է անցնում համերգը, լավ խմբեր են այսօր ելույթ ունենում: Այս տարի որոշեցինք այս կերպ նշել տոնը` հրավիրելով նաեւ ռադիոլսողներին»: Աննա Զիլֆուղարյանն ու Ելենա Գրիգորյանը (<b>Bravo.am</b>) Իսկ հյուրերին բարձրակարգ երաժշտությամբ էին ապահովում «Միներալ», «Alien Time», «Road Movie» խմբերը եւ ուրիշներ: Ավելի ուշ երեկոյան ռոքը փոխարինվեց քլաբային հիթերով DJ Edgar Po-ի եւ DJ Leon Gris-ի կողմից: Բացի հարուստ երաժշտական երեկոյից ռադիոլսողները նաեւ ոչ պակաս շքեղ հրավառություն դիտեցին: Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/ Լուսանկարները`Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին