×


Ռազմիկ Ամյան

Ռազմիկ Ամյան

“My love” երգը`“Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլում Bravo.am-ն արդեն հասցրել է լսել Ռազմիկ Ամյանի “My love” երգը, որը ներկայացված է “Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլին: Դա մեզ հաջողվեց Ռազմիկ Ամյանի եւ նրա պրոդյուսր Արմեն Մովսիսյանի հետ զրույցի ժամանակ: :) Պարզվում է` երգիչն ու պրոդյուսերն ավելի շատ մտահոգվում են ոչ թե իրենց մասնակցության, այլ Հայաստանը “Եվրատեսիլ”-ում ճիշտ ներկայացնելու համար: Հայաստանի նախընտրական փուլում իրենց մրցակից ոչ մեկի չեն համարում. “Պատճառն այն չէ, թե ես կարծում եմ, որ ամենալավն եմ, ոչ. մենք պետք է մեզ մրցակից համարենք մյուս երկրների մասնակիցներին”,- ասում է Ռազմիկ Ամյանը: Իսկ Արմեն Մովսիսյանն հավելում, որ սա անձնավորված մրցույթ չէ իրանց համար. “Կարեւորը երկիրն է”: Razmik Amyan “My love” երգի երաժշտությունը Վահրամ Պետրոսյանինն է, խոսքերը` Վարդան Զադոյանինը, գործիքավորումը`Կարեն Սեւակինը: Ռազմիկն ասում է, որ նախընտրական փուլի համար փոքրիկ շոու են կազմակերպել. “Զուտ նրա համար, որ աչքին հաճելի լինի”: Շոուին կմասնակցի Սոֆի Դեւոյանի պարային համույթը: Հայտը ներկայացվել է հունվարի 29-ին: Երգիչը հույս հայտնեց, որ երգը կսիրվի մարդկանց կողմից. “Ինձ համար շատ կարեւոր է ժողովրդի կարծիքը. ժողովուրդն է ընտրում մասնակցին”: Երգը ստեղծելիս փորձել են այն համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին: ““Եվրատեսիլ”-ին համապատասխան երգ ենք ցանկացել ստանալ, այն հեշտ հիշվող, ռիթմիկ եւ թեթեւ երգ է”,- ասաց Արմեն Մովսիսյանը: Նա նշեց, որ երգի հիման վրա կնկարահանեն տեսահոլովակ: Razmik Amyan and Armen Movsisyan Խոսելով իր անգլերենի մասին` Ռազմիկն ասաց, որ մեծ ուշադրություն է դարձրել շեշտադրությանը: Երգի վրա աշխատել են ոչ շատ երկար, ոչ էլ կարճ ժամանակ. “Աշխատել ենք մեկ ամիս”,- ասաց Ռազմիկն ու հավելեց,  որ իր համար կարեւոր է երգը սիրելը. “Կերգեմ այն երգը, որն ինձ հարազատ է”: Արմենն ասում է, որ Ռազմիկին համոզել են մասնակցել “Եվրատեսիլ”-ին. “Տարբեր երկրներում մրցույթներին մասնակցելուց եւ մենահամերգից հետո շատերն են առաջարկել մասնակցի “Եվրատեսիլ”-ին”: Razmik Amyan Իսկ Ռազմիկ Ամյանն ասաց, որ “Եվրատեսիլ”-ին մասնակցելը շատ պատասխանատու եւ բարդ գործ է. “Երբեք չգիտես` ինչ կլինի”: Նախընտրական փուլից առաջ Ռազմիկ Ամյանը համեստորեն ասում է. “Հիմա չեմ կարող հաստատ ասել` լավ կլինի,  բայց նորմալ կլինի”: Bravo.am-ը հաջողություն է մաղթում Ռազմիկ Ամյանին եւ մրցույթի բոլոր մասնակիցներին: :) Ռազմիկ Ամյանը ներկայացված է “Տարվա երգիչ” անվանակարգում Նախընտրական փուլից հետ Ռազմիկ Ամյանը կմեկնի ԱՄՆ` “Armenian Golden Star Awards” մրցանակաբաշխությանը  մասնակցելու, որտեղ ներկայացված է “Տարվա  լավագույն երգիչ” անվանակարգում: Ռազմիկն Ասում է, որ մրցանակաբաշխության ժամանակ կկատարի “Շիրազի գովքը” երգը: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport