Նշվեց երիտասարդների եւ սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնը
Հունվարի 30-ին Երեւանի Սիրահարների այգում նշվեց երիտասարդների եւ սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնը: Միջոցառումն անց էր կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Տոնակատարության ժամանակ ելույթ ունեցան Արարատյան Հայրապետական թեմի “Ծաղկազարդ” երգչախումբը, “Սասուն” ազգագրական պարային համույթը եւ մի շարք երգիչներ` Արսեն Գրիգորյան, Լեյլա Սարիբեկյան, Ռուզան Ավետիքյան եւ այլն:
Այգում հավաքված բազմությանը մի շարք անակնկալներ էին սպասվում: Նրանց նվիրեցին տոնը խորհրդանշող բացիկներ, փուչիկներ եւ Սբ. Սարգիս զորավարի նկարներով գրենական պիտույքներ:
Միջոցառման ամենահետաքրքիր եւ սպասված հյուրը Սբ. Սարգսի կերպարը մարմնավորող ձիավորն էր, ով մեծ ուրախություն էր առաջացրել հանդիսատեսի մոտ:
Ներկաներից 21-ամյա Անահիտը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին` նշելով, որ մնան նախաձեռնության շնորհիվ մարդիկ կճանաչեն մեր եկեղեցին եւ նրա ծեսերը:
Նշենք, որ Սբ. Սարգիսն այն նվիրյալներից էր, ով իր որդու եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվեց հանուն քրիստոնեական հավատքի: Ասում են, Սբ. Սարգիսը հովհանավորել է նաեւ Սացունցի Դավթին եւ Սասնա բոլոր հերոսներին` ռազմի դաշտում եւ սիրո մեջ:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
14,128






