Կայացավ “Carry out” նոր տեսահոլովակի պրեմիերան
Փետրվարի 20-ին տեղի ունեցավ Թիմբըլենդի եւ Ջասթին Թիմբրլեյքի “Carry out” նոր տեսահոլովակի պրեմիերան:
“Carry out”-ը Թիմբըլենդի “Shock Value 1” ձայնասկավառակի սինգլներից է: Տեսահոլովակի ռեժիսորն է Բրայան Բարբերը, եւ նախապես որոշված էր, որ տեսահոլովակի պրեմիերան պետք է տեղի ունենար հունվարին, սակայն ինչ-ինչ պատճառներով, ժամկետները հետաձգվեցին:
“Shock Value 1”-ից հետո, որը բազմաթիվ հիթ շքերթներում բարձր հորիզոնականներ է գրավել, Թիմբըլենդը արդեն հասցրել է նոր ձայնասկավառակ թողարկել, իսկ Ջասթին Թիմբրլեյքը իր անհատական կարիերայում ոչ մի նորություն չի ունեցել իր “FutureSex/LoveSounds” ձայնասկավառակից հետո, որն իր կարիերայում N1-ն է համարվում: Սակայն նա վստահեցնում է, որ կձայնագրի նոր երգեր, երբ գա ճիշտ ժամանակը:
Հիմա նա աշխատում է հագուստի նորաձեւության իր հավաքածուի վրա, նաև զբաղվում է այլ կատարողների փրոդյուսինգով: “Հիմա ես աշխատում եմ այլ կատարողների հետ եւ հաճույք եմ ստանում դրանից”, - ասում է Ջասթինը:


×
4,965






