Երեւանում բացվեց առաջին դիսկո-բարը
Բոլորիս համար կարծես սովորական բար հասկացությունը (կիսամութ տարածք, հանգիստ երաժշտություն, իրարից առանձնացված նստատեղեր) փոխում է իր տեսքը: Ապրիլի 30-ին նախկին СССР բարի փոխարեն բացվեց նոր Traffic Club դիսկո-բարը:
Անգլերեն լեզվից թարգմանաբար Traffic նշանակում է խցանում` հյուրերի բազմությունն իրոք խցանում էր առաջացրել: :) Ընդհանուր առմամբ ակումբի ոճը բավականին յուրահատուկ էր` պատերի վրա լուսաֆորներ էին պատկերված, զուգարանի մուտքի մոտ կախված էր “no parking” ցուցանակը:), հատակին ավտոմեքենաների համար նախատեսված նշաններ էին նկարված:
«Ցանկանում էինք մի յուրահատուկ վայր ստեղծել, որտեղ մարդիկ կարող են անջատվել առօրյա հոգսերից, լսել տարբեր ոճերի երաժշտություն` R&B, commercial house եւ ռետրո, պարել, մի խոսքով` թեթեւ եւ հանգիստ ժամանակ անցկացնել»,- Bravo.am-ի հետ զրույցում նշեց Արդահան Թավիթյանը` Traffic Club-ի հիմնադիրներից մեկը:
Դիսկո-բարի բացմանն եկել էին քաղաքի հայտնի մի շարք քլաբբերներ, մթնոլորտն ուրախ էր, գարեջրի պակաս էլ չէր զգացվում:
Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/
Լուսանկարները`Mana Litta-ի /Bravo.am/


×
4,034






