Մեկ ամիս շարունակ աշխարհի բոլոր անկյուններում ֆուտբոլային տոն էր, որից անմասն չմնաց նաեւ Հայաստանը: Թեեւ մեր ազգային հավաքականն Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն այս տարի էլ չուներ, մեր հայրենակիցներն ակտիվորեն հետեւում էին բոլոր հանդիպումներին: IDBank-ի նախաձեռնությամբ Անգլիական այգին վերածվել էր ֆուտբոլային փոքր քաղաքի, որտեղ ցուցադրվում էին առաջնության բոլոր խաղերը: Բացօթյա մեծ ֆանզոնում ֆուտոբալասերները հնարավորություն ունեին նաեւ վայելել որակյալ երաժշտություն, մասնակցել վիճակահանությունների եւ տարբեր խաղարկությունների, արժանանալ անակնկալ նվերների: Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչ խաղի ցուցադրմամբ էլ երեկ ավարտվեց յուրահատուկ այս նախաձեռնությունը, որի ընթացքին հետեւել է BRAVO.am-ը:
IDBank-ի նախաձեռնած միջոցառմանը
Հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում տեղադրվել էին հարմարավետ տաղավարներ, նստարաններ եւ մեծ լեդ-էկրան, որի շնորհիվ երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը միասին դիտում էին ֆուտբոլային բոլոր հանդիպումները: IDBank-ի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Տաթեւիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նախաձեռնության նպատակն էր խրախուսել նմանատիպ բացօթյա միջոցառումների անցկացումը. «Բանկը չի ցանկանում ներկայանալ միայն ավանդական դարձած բանկային ծրագրերով, այլ նաեւ` հանրային նշանակության հետաքրքիր միջոցառումներով: Մենք փորձեցինք երեւանցիների համար հետաքրքիր ֆուտբոլային տոն ստեղծել եւ հուսով ենք` ստացվեց, քանի որ ամբողջ ամսվա ընթացքում երկրպագուները շատ ակտիվ դիտում էին բոլոր խաղերն ու տոնում սիրելի թիմի հաղթանակները»:
IDBank-ի նախաձեռնած միջոցառմանը
Նշենք, որ մեկ ամիս շարունակ այստեղ հետաքրքիր հյուրերի պակաս չի եղել: Երեկ էլ եզրափակիչ խաղի դիտմանը ներկա էին թատրոնի եւ կինոյի հայտնի դերասաններ, ովքեր միասին զբաղեցրել էին ֆուտբոլասերների առաջին շարքերը: Նրանք էլ բոլորի հետ մասնակցեցին վիճակահանությանն ու խաղարկությանը։ Ի դեպ, երեկվա խաղից առաջ անցկացվեց միանգամից երկու խաղարկություն: Առաջինի դեպքում հարկավոր էր միայն գրանցվել եւ մասնակցել վիճակահանությանը, իսկ երկրորդի դեպքում անհրաժեշտ էր մուտք գործել fanzone.idbank.am կայքէջ, գուշակել խաղի հաղթողին եւ արժանանալ IDBank-ի կողմից պատրաստված նվեր-փաթեթներից որեւէ մեկին:
Հատկանշական է, որ շահողների թվում քիչ չէին նաեւ արտասահմանցի հյուրերը:
IDBank-ի նախաձեռնած միջոցառմանը
Տաթեւիկ Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու, եւ սա IDBank-ի նոր նախաձեռնությունների սկիզբն է միայն. «Բանկի ռեբրենդինգից հետո նշել էինք, որ նոր ոճով եւ անհատական մոտեցմամբ ենք ցանկանում գրավել մեր հաճախորդներին: Այդ նպատակով տարբեր տեսակի եւ տարբեր ուղղվածության բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենալու առաջիկայում: Սա մեր առաջին հանրային միջոցառումն էր ռեբրենդինգից հետո, բայց մինչեւ տարվա վերջ շարունակվելու են նոր ծրագրերը: Այդ մասին բոլոր նորություններին ու մանրամասներին կարելի է ծանոթանալ մեր ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջերի ու պաշտոնական կայքէջի միջոցով: Դրանց բովանդակությունը պարբերաբար թարմացվում է, եւ նոր ծրագրեր են ներկայացվում»:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ից «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի եւ հանրությանը ներկայանում է նոր ֆիրմային անունով: Ամբողջական ռեբրենդինգի արդյունքում փոխվել են նաեւ բանկի տարբերանշանը, ֆիրմային գույները, գրաֆիկական տարրերը եւ ռազմավարությունը: Այնպես որ, առաջիկայում սպասվում են նոր ու հետաքրքիր միջոցառումներ, յուրահատուկ այլ նախաձեռնություններ:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: