×


Բոչելիի երեւանյան բացօթյա անվճար համերգին կկարողանա ներկա գտնվել մոտ 20 հազար մարդ

“Երեւանը` 2012 թվականի գրքի  համաշխարհային  մայրաքաղաք’’ ծրագրի շրջանակներում հայտնի տենոր Անդրեա Բոչելիի` ապրիլի 22-ին Երեւանում կայանալիք համերգի մասին արդեն պատմել ենք: Հայատառ տպագրության հիմնադրման 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի անդամ,  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը համերգի հետ կապված մանրամասներ է հայտնել:

Անդրեա Բոչելին բացօթյա անվճար համերգ կտա Երեւանում


Միջոցառումների համակարգողի խոսքով՝  բացօթյա անվճար համերգին կկարողանա ներկա գտնվել մոտ 20 հազար մարդ, իսկ բեմի առջեւ տեղադրված փոքր պարտերը նախատեսված կլինի հրավիրված հյուրերի համար: Համերգը կցուցադրվի նաեւ քաղաքում տեղադրված մեծ էկրաններին,  կհեռարձակվի նաեւ Կարապի լճի ջրային էկրանով:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ  հայտնել է, որ այսօր՝ ապրիլի 20-ին, Երեւանը պատրաստ կլինի հյուրընկալել բոլոր հյուրերին: Մեր մայրաքաղաք կժամանեն 30 երկրի պատվիրակություններ, 50 պատվո եւ բարձրաստիճան այլ հյուրեր:

Անդրեա Բոչելին բացօթյա անվճար համերգ կտա Երեւանում


Ստորեւ  ներկայացնում ենք  “Երեւանը`  2012 թվականի գրքի  համաշխարհային  մայրաքաղաք’’  ծրագրի շրջանակներում ապրիլի 22-ին կայանալիք միջոցառումներից մի քանիսը:

“Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից’’.
Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի մեկ եւ կես ժամ տեւողությամբ մենահամերգը՝  Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական, կամերային եւ “Հովեր’’ երգչախմբերի մասնակցությամբ, Ազատության հրապարակում կսկսվի ժամը 20:00-ին:

“Գոհարներ”. Սարյան արձանի պուրակում  ժամը 19:00-ից մինչեւ 20:00-ն կներկայացվեն հայ պոեզիայի լավագույն նմուշներն՝ անվանի արվեստագետների ընթերցմամբ:

Գրքի ցուցահանդեսին
 կարող ես մասնակցել ժամը 11:00-ից մինչեւ 20:00-ն ընկած հատվածում՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում (Կասկադ համալիր):

“Երեւանը` 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք’’


“Պոեզիան երգերում”.
բարդ երաժիշտները Սիրահարների այգում ժամը 20:00-ից մինչեւ 22:30 դասական պոետների խոսքերով երգեր կկատարեն:

Շեքսպիրի “Տասներկուերորդ գիշեր’’-ը դիտեք Մոսկվայի պուրակում ժամը 18:00-ին:

“Հավերժողը’’.
1512-2012 թվականներին  հայ տպագրության անցած ճանապարհն աշխարհում կներկայացվի Հովհաննես Թումանյանի թանգարանի աստիճանավանդակին կազմակերպվելիք ցուցահանդեսի շրջանակում ժամը 12:00-ից մինչեւ 20:00-ն:

“Գրքի հաղթարշավը” ֆիլմը կցուցադրվի Կարապի լճի ջրային էկրանին ժանը 21:00-ին:

 “Երեւան՝  գրքի համաշխարհային մայրաքաղաք”.
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հարթակում ժամը 22:30-ին հանդիսավոր արարողակարգ տեղի կունենա՝ եռաչափ գրաֆիկայով եւ հրավառությամբ:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW