×


Անդրեն ի՞նչն է թողնում անցյալում

“Այդ օրը չեմ աշխատելու, քանի որ ուզում եմ վայելել եւ գոնե մեկ օր վերջապես հանգստանալ: Վերջին երեք ամսում շատ եմ աշխատել, շունչ քաշելու կարիք ունեմ”. Անդրեն Ամանորը կդիմավորի ընտանիքի հետ, հետո կմիանա ընկերներին:):

“Հուսով եմ` 2013-ն իմ մեծ տանը կդիմավորեմ”. Անդրե


Երգիչն 2012 թվական մտադիր է նոր տեսահոլովակով մուտք գործել, որի պրեմիերան կլինի նոր տարվա առաջին օրը` հունվարի մեկին:

“Ուզում եմ սիրել”. այսպես է կոչվում երգը, որն Անդրեն 2006 թվականին նվեր է ստացել Ռոբերտ Թառոյանից, “իր լավ ընկերոջ” հեղինակած ստեղծագործությունը ձայնագրվել է միայն չորս տարի անց` 2010-ին, իսկ տեսահոլովակը նկարահանել է այս ամռանը:

“Թող անցյալում մնան հուշերն իմ, ցավերն իմ… Առանց սեր չեմ կարող այլեւս ապրել”, - երգում է Անդրեն` ցանկություն հայտնելով, որ “Ուզում եմ սիրել”-ով իր համար նոր կյանք սկսվի:

“Ուզում եմ սիրել” երգի տեսահոլովակի նկարահանումներին


“Դեռ փոփոխություն չկա, բայց հնարավոր է` տեսահոլովակից հետո երգում հնչող ցանկություններս ի կատար ածվեն”,- BRAVO.am-ին ասել է երգիչը, որը հանդես է եկել նաեւ որպես ռեժիսոր: 

“Նկարահանել ենք Արիզոնայի Գրանդ Քանյոն կիրճում եւ Լաս-Վեգասում: Իմ բոլոր մտքերն օգնել է վիզուալացնել Արփի Կանդահարյանը: Սիրային դրվագներով տեսահոլովակը նաեւ հերոսուհի ունի”,- պատմել է Անդրեն` նշելով, որ սա իր ռեժիսորական երկրորդ աշխատանքն է. “Առաջինը “Սփոփանք” երգի հիման վրա էր”:

“Ուզում եմ սիրել” երգի տեսահոլովակի նկարահանումներին


Նոր տարում` նոր ու մեծ տուն:)

Հովնանյանների տան տոնածառը Անդրեի ծնողներն են զարդարում. “Ցավոք սրտի, ես քանի տարի է` այդ գործով չեմ զբաղվում: Մեր տոնածառը փոքրիկ է եւ շատ համեստ զարդարված:): Հուսով եմ` 2013-ն արդեն իմ մեծ տանը կդիմավորեմ եւ կզարդարեմ իմ շատ մեծ տոնածառը, որը նվեր եմ ստացել ընկերներիցս”:

2012-ի համար Ձմեռ պապիկից երգիչը նվերներ չի ուզում:). “Աստծուն եմ ուզում խնդրել, որ ծնողներիս ամուր առողջություն տա, իսկ ես բավարարված եմ այն ամենով, ինչ ունեմ, եւ շատ եմ գնահատում այն ամենն, ինչ ձեռք եմ բերել”:

Լուսանկարները` Անդրեի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW