×


Անուշիկ Ալավերդյանի նոր տեսահոլովակն ու սիրո խոստովանությունն ամուսնուն

Անուշիկ Ալավերդյանը շուրջ երկու տարվա դադարից հետո նոր տեսահոլովակ ունի, որն արդեն հանձնել է իր լսարանի դատին: Երիտասարդ երգչուհին BRAVO.am –ի հետ զրույցում նշել է, որ «Սերը սա է» երգը «Շնորհակալ եմ» երգի շարունակությունն է, եւ այն նույնպես նվիրում է իր ամուսնուն`երաժիշտ Կարեն Մամիկոնյանին:


Երգի երաժշտությունը գրել են Սոնա Ռուբենյանը եւ Անուշիկը, իսկ խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է: Հոլովակի ռեժիսորը Հովհաննես Գրիգորյանն է: Երգի գործիքավորումը արել է հենց երգչուհու ամուսինը:

«Տեսահոլովակն անակնկալ էր երկրպագուներիս համար: Երգը շատ կարճ ժամանակում է գրվել, որ հասցնեինք, քանի որ հուլիսի 25-ին մեր ամուսնության 5-ամյակն էր»,-պաատմել է երգչուհին:


Անուշիկը խոստովանել է, որ երկու երգն էլ նվիրում է ամուսնուն որպես սիրո խոստովանություն. «Կարելի է ասել, երկրորդ սերիան է, երկրորդ երգն է, որ նվիրում եմ Կարենին: Ինձ համար շատ խորհրդանշական երգ է»,- ասել է Անուշիկը:

Ըստ երգչուհու, սա եւս մեկ ապրած սիրո երգ է. «Ոչ մի կեղծ բան չկա: Տեսահոլովակում մեր կյանքն է, նկարահանվել է նաեւ մեր փոքրիկը` Մայան: Հուսով եմ, յուրաքանչյուր սիրահար զույգ այս երգում կգտնի հենց իրեն»:


Անուշիկն ասում է, որ արդեն շատ արձագանքներ է ստացել. «Արձագանքներ արդեն կան ու միայն դրական: Նույնիսկ ընտանիքիս անդամներին ցույց չէի տվել երգը, լսել են պրեմիերայից կես ժամ առաջ»:

Տեքստը`Մարիամ Խաչատրյանի /Bravo.am/
Լուսանկարները`Օլգա Մուրադյանի։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին