×


Արթուր Աբրահամը՝ կնոջ հետ

Արթուր Աբրահամի մամուլի քարտուղարը հերքում է մարզիկի բաժանվելու լուրը

BRAVO.am-ի խմբագրությունն օրեր առաջ նամակ է ստացել, որում անձը հայտնում է, թե իր տեղեկություններով՝ Արթուր Աբրահամը բաժանվել է կնոջից եւ միացել է նախկին ընկերուհուն: Մի շարք երկրպագուներ եւս իրենց անհանգստությունն էին հայտնել այս առիթով եւ խնդրել էին մեզ պարզել՝ արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը: Թեմայի շուրջ զրուցել ենք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի հետ:

Վերջինս ասաց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: Մեր հարցին ի պատասխան, թե այդ դեպքում ինչը կարող էր նման խոսակցությունների պատճառ դառնալ, Սիրան Գրիգորյանը կրկին ընդգծեց՝ սխալ տեղեկատվություն է:

Արթուր Աբրահամը՝ որդու հետ


Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն ամուսնացել է 2015 թվականի սկզբին: Կինը՝ Մերին, նրան երկու տարի առաջ որդի է պարգեւել: Զույգի առաջնեկի անունը Գրիգոր է: Փոքրիկի մասին խոսելիս Արթուրն ասել էր՝ շատ առույգ եւ աշխույժ երեխա է:):

BRAVO.am-ը զույգին ցանկանում է հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:):

BRAVO.am
Լուսանկարները՝ Արթուր Աբրահամի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին