×


Արմինկային ամիսներ էին պետք հրաժեշտին հոգեպես պատրաստվելու համար:)

Արմինկան երեկ հրաժեշտ է տվել պլատինե շիկահերությանն ու անցել ոսկեգույնին:): Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ մազերի երանգը փոխելու մտադրություն վաղուց է ունեցել, ինչին “հոգեպես պատրաստվելու համար մի քանի ամիս է պահանջվել”:

Արմինկան 9-ը տարի պլատինե շիկահեր լինելուց հետո փոխել է մազերի երանգը:)


Երգչուհին շուրջ 9-ը տարի պլատինե  շիկահեր է եղել, այժմ ասում է, որ ոսկեգույն մազերով էլ իրեն շատ լավ է զգում: Խոսելով իր զգեստապահարանում գերիշխող գույների մասին` Արմինկան հետեւյալն է նշել. “Առհասարակ նախընտրում եմ մեղմ գույները, բայց այս աշնանը զգեստապահարանս մի քիչ գույնզգույն է ստացվել` սեւ, մոխրագույն, շագանակագույն, կանչ, կարմիր, սպիտակ ու կապույտ”:

“Մի փոքր նեղվում եմ արեւի բացակայությունից: Կարծում եմ, շուտով այն իր ներկայությամբ կուրախացնի մեզ”,-ասել է Արմինկան` շեշտելով, որ շատ է սիրում տարվա այս եղանակի հատկապես հայաստանյան դրսեւորումը:):

Արմինկան


“Ես ու դու” տեսահոլովակը` շուտով

BRAVO.am-ին Արմինկան տեղեկացրել է, որ շուտով կնկարահանվի իր նոր տեսահոլովակը`“Ես ու դու” երգի հիման վրա. “Երգի հեղինակը ես եմ, խոսքերի համահեղինակը` Ավետ Բարսեղյանը: Երգն ուրախ ու պարային ոճում է, ռեժիսոր Արեն Բայադյանը հիմա իրականացնում է նախապատրաստական աշխատանքները”:

Երգչուհին ցանկանում է այն ներկայացնել մինչ տարեվերջ. “Անձնական բնույթի շրջագայություններ ունեմ, որոնց արանքում պետք է հասցնենք նկարել տեսահոլովակը”:

Արմինկան մոր եւ որդու հետ


“Ինձ համար ամենակարեւորն Ալեքսն է, հետո նոր աշխատանքը”. Արմինկա


Իր ժամանակի մեծ մասը որդուն տրամադրած Արմինկան նշել է, որ կարեւորում է լիարժեք մայր լինելը.“Մեծ բավականություն է, երբ ամեն  նոր բացահայտման ժամանակ լինում ես իր կողքին”: Երգչուհին ասել է, որ իր համար բացահայտում է, թե “3 տարեկան երեխան ինչպես կարող է այդքան մեծ սեր ունենալ իր մեջ եւ այն ճիշտ բաշխել շրջապատին”:

Արմինկան


“Շատ  հաճելի է զգալ, որ դու կարող ես ստանալ այն սերն ու ջերմությունը, որ տալիս ես իրեն”. նա պատմել է, որ որդին այժմ հաճախում է երեխաների զարգացման կենտրոն, որտեղ զբաղվում է իրեն հետաքրքիր ու ստեղծագործ աշխատանքով. “Շատ հետաքրքիր բալիկ է, որոշ ժամանակ մանկապարտեզ գնաց, բայց իր անձնական պատճառներով հրաժարվեց մանկապարտեզից, ես հարգեցի տղայիս որոշումը: Դաստիարակչուհին էլ ասաց, որ իր տարիքայիններից  մտածելակերպով ու ստեղծագործ մտքով առաջ է: Այժմ Ալեքսը պատրաստվում է քոլեջ գնալ”:

Արմինկան


“Ինձ համար ամենակարեւորն Ալեքսն է, հետո նոր աշխատանքը”,-ասել է Արմինկան եւ հավելել, որ որդուն լիարժեք ժամանակ տրամադրելուց բացի հասցնում է նաեւ աշխատանքի համար ժամանակ գտնել:

Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմինկայի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW