“Քո տոնը շնորհավոր” հայտնի երգի կատարող Արսեն Սաֆարյանն երեկ հենց ինքն է շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ լսել. ապրիլի 12-ն երգչի ծննդյան օրն է:): BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ իր տարեդարձին ընդհանրապես չի երգել, փոխարենը 35-ամյակը նշել է Երեւանի ռեստորաններից մեկում:
“Ձյան վրա էլ կարող ես հետաքրքիր ծնունդ անել”.Արսեն Սաֆարյան
“Եղբորս ընտանիքի, բարեկամներիս, մտերիմներիս հետ եմ նշել: Պատրաստվելը հապճեպ ստացվեց, բայց ամեն ինչ շատ ուրախ անցավ: Թեեւ չեմ կարեւորում այս առիթը նշելը, բայց կինս ստիպում է, որ հավաքվենք:)”,- նշել է Արսեն Սաֆարյանը՝ պատմելով, որ տարեդարձից օրեր առաջ եղել է Գերմանիայում, որտեղ Սուրբ Զատիկի տոնի առթիվ մենահամերգ է ունեցել:
Այս տարի երգչի ծննդյան առթիվ անակնկալ է մատուցել “Կիսաբաց լուսամուտներ” հեռուստածրագրի թիմը. “Կանչել էին երգելու, բայց պարզվեց՝ տաղավարում էին ընտանիքիս անդամները: Հաջողված անակնկալ էր, այսօր կրկնությունը կարողացա դիտել”:
“Թեեւ չեմ կարեւորում ծննդյանս օրն անպայման նշելը, բայց կինս ստիպում է, որ հավաքվենք:)”.Արսեն Սաֆարյան
Արսենի համար նվերներից բացի կարեւոր է իր երեխաների շնորհավորանքը. “Էլենս բացիկի տեսքով թղթից մեքենա էր պատրաստել ու իր շնորհավորանքն էր գրել, իսկ Արթուրս ինձ համար արտասանել է:)”:
Երգչի համար “լիարժեք ու իդեալական տարեդարձ նշելու լավագույն տարբերակն օրը բնության գրկում անցկացնելն է”, սակայն այդպիսի ծնունդ դեռ չի ունեցել. “Երեւի, որովհետեւ ապրիլ ամսին մի քիչ ցուրտ է, բայց ամեն ինչ էլ հնարավոր է, ձյան վրա էլ կարող ես հետաքրքիր ծնունդ անել”:
Երգիչ Արսեն Սաֆարյանը
BRAVO.am-ը, միանալով բոլոր բարեմաղթանքներին, շնորհավորում է Արսեն Սաֆարյանին ու նաեւ մաղթում լիարժեք ծննդյան տոն բնության գրկում ;):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արսեն Սաֆարյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի


×
15,119






