×


Արփիի ընտանիքը

Արփի.«Խցանումներով հասանք ծննդատուն, քանի որ որդիս որոշեց հենց այդ օրը ծնվել:)»

5 օր է՝ Արփին վայելում է երկրորդ երեխայի ներկայությունը: Երգչուհին ու նորածին որդին արդեն տանն են: BRAVO.am-ի հետ զրույցում երջանիկ մայրիկը խոսել է բալիկի եւ առաջիկա ծրագրերի մասին:

Ակսելը ծնվել է մայիսի 2-ին՝ 3,3կգ քաշով եւ 51սմ հասակով.«Խցանումներով հասանք հիվանդանոց, քանի որ մեր որդին որոշել էր հենց այդ օրը ծնվել:): Ուզում էի, որ հայկական անուն ունենա, եւ շատ տարբերակներ քննարկեցինք: Չէի ցանկանում, սակայն, որ կրճատ դիմեն տղայիս, դրա համար էլ նայեցինք նաեւ արտասահմանյան անունները, եւ սկանդինավյան անուններից ընտրեցինք Ակսելը, որը շատերի կարծիքով հայկական է, բայց իրականում նույնիսկ Բակունցի անունը Ալեքսանդր է եղել: Ակսել նշանակում է՝ խաղաղություն, եւ երբ նայում եմ տղայիս, իսկապես կարծես խաղաղություն կա նրա դեմքին»:

Արփին


Հետծննդաբերական դժվարությունները, Արփիի խոսքով, թույլ չեն տալիս լիարժեք վայելել մայրանալու հաճույքը.«Բայց երբ գրկում եմ նրան, հասկանում եմ` մայր ու որդի հարաբերություններն այլ են լինելու. ամուր կապ է: Շատ խառը զգացողություններ ունեմ. հա՛մ նեղվում եմ, հա՛մ էլ ինձ լավ եմ զգում, որ սերս այժմ միայն Արեւիկինը չէ: Դեռ ուսումնասիրում եմ զգացմունքներս:)»:

Խոսելով դստեր վերաբերմունքի մասին` երգչուհին ասել է.«Նա դեռ Ամանորին էր սպասում եղբորը, քանի որ ասել էինք` Ձմեռ պապն այս տարի ապերիկ է բերելու: Երբ տուն եկանք, շատ լավ դիմավորեց, բայց իր համար եղբայրը տիկնիկ է, ում ուզում է սիրել, կճմթել: Անընդհատ հարցնում է` արդյոք իր խաղալիքներով է խաղալու, եւ այլն: Մենք էլ փորձում ենք այնպես անել, որ Արեւիկը ուշադրության պակաս չունենա եւ չնեղվի»:

Արփիի դուստրը՝ Արեւիկը


Արփին նշել է նաեւ, որ այժմ պատասխանատվությունը կրկնապատկվել է. «Ժամանակս ընդհանրապես չի հերիքում, բայց այս շրջանում ինձ համար որոշել եմ անելիքներս` փոքրիկի խնամքն ու Արեւիկի մի քանի պարտականություններ: Մի քանի շաբաթ անց արդեն կսովորենք միմյանց գրաֆիկին, եւ կկարողանամ անցնել աշխատանքիս: Առաջիկայում` հուլիսին, պետք է Կանադա մեկնեմ` մասնակցելու ամառային փառատոնի: Նաեւ շուտով կթողարկեմ հայկական օրորոցայինների ձայնասկավառակս: Ի դեպ, այդ երգերը ձայնագրել եմ հղիությանս ընթացքում, եւ երբ տղաս անհանգիստ է լինում, մի քանի հնչյուն լսելուց հետո անմիջապես հանգստանում է, ինչն ինձ համար շատ գեղեցիկ երեւույթ է»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արփիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին