×


Գայա Արզումանյանի մկրտությանը

Գայա Արզումանյանը մկրտվել է Արայիկ Գաբաջյանի քավորությամբ

Գայա Արզումանյանն այսուհետեւ իսկական քրիստոնյա է. երգչուհին մկրտվել է Արցախի Գանձասար վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ կնքահայրը ոճաբան Արայիկ Գաբաջյանն է:

«Գանձասարի եկեղեցին ինձ համար ուխտատեղի է. մի քանի անգամ, երբ ուխտ եմ պահել եւ այցելել եմ այդ սրբավայրը, իրականացել է: Դա է պատճառը, որ ընտրեցի հենց այս եկեղեցին: Վաղուց էի ցանկանում կնքվել, բայց ամեն անգամ մի բան խանգարում էր: Մկրտությունը ինձ համար շատ կարեւոր խորհուրդ ունի. կնքվելով՝ մարդ ազատվում է մեղքերից ու նոր կյանք է մտնում՝ դառնալով իրական քրիստոնյա»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Գայան եւ հավելել.«Կնքահայրը համարվում է հոգեւոր հայրը, իսկ Արայիկն իր բարի խորհուրդներով մշտապես ինձ խրատել է, շատ հարազատ մարդկանցից է: Նշեմ՝ նա առաջին մասնագիտությամբ աստվածաբան է ու լավ գիտի հոգեւոր հոր պարտականությունները»:

Գայա Արզումանյանի մկրտությանը


Երգչուհու խոսքով՝ արարողությանը միայն ամենամտերիմ ընկերներն են ներկա եղել.«Տոնական խնջույք, որպես այդպիսին, չի եղել: Շատ հարազատ մարդկանցով հավաքվել ենք մեր տանն ու ճաշել»:

Գայա Արզումանյանի մկրտությանը


Խոսելով ստեղծագործական նորություններից՝ Գայան նշել է.«Այժմ աշխատանքային բուռն փուլում եմ: Նոր երգեր եմ ձայնագրել ու ձայնագրում, որոնց հիման վրա նաեւ տեսահոլովակներ կնկարահանեմ: Ունեմ համերգային շրջագայության երկու առաջարկ, որոնք դեռ քննարկման փուլում են»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գայա Արզումանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին