×


«Իմ կինը, ձեր ամուսինը եւ քաղաքապետի օգնականը» ներկայացման պրեմիերային

Գողություն, դավաճանություն եւ սիրային կրքեր Պարոնյանում

Կրքեր, գողություն, դավաճանություն, զավեշտալի իրավիճակներ՝ ահա թե ինչ է կատարվում, երբ միեւնույն տանը հայտնվում են գողն ու միմյանց դավաճանող ամուսինները: Այս ամենը կատարվում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկային նոր՝ «Իմ կինը, ձեր ամուսինը եւ քաղաքապետի օգնականը» ներկայացման շրջանակում:

Մեկ գործողությամբ սիրային կատակերգությունը բեմադրել է Անուշ Սարգսյանը, բեմանկարիչն է Նելլի Բարսեղյանը, երաժշտական ձեւավորումը կատարել է Արմեն Մարգարյանը, իսկ պարերը բեմադրել է Հարություն Թոփալիդիսին:

«Իմ կինը, ձեր ամուսինը եւ քաղաքապետի օգնականը» ներկայացման պրեմիերային


Առաջնախաղից հետո ռեժիսորը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է՝ ինչու են երկարել փորձերը, եւ ինչ փորձություններ են հաղթահարել մինչ հանդիսատեսին ներկայանալը.«Այս պիեսը բավականին երկար ճանապարհ է անցել: Փորձերը սկսել ենք մեկ տարի առաջ, բայց տարբեր պատճառներով ընդհատումներով ենք աշխատել: Այնպես ստացվեց, որ մենք առաջինը սկսեցինք փորձերը, բայց ընթացքում մեկ այլ թատրոնում եղավ նույն աշխատանքի պրեմիերան»:

Ըստ Անուշի՝ ներկայացրել են իրավիճակներ, որոնք բոլոր ժամանակներում արդիական են.«Աշխարհն ինչ ստեղծվել է, կին ու տղամարդ խնդիրը միշտ կա, յուրաքանչյուր շրջանում էլ լինելու է»,-ասել է նա եւ հավելել.«Իմ բոլոր գործերը նմանատիպ են: Տեսակի ու ասելիքի առումով ինձ ձգում են իրավիճակային կոմեդիաները, որոնք հարուստ են երաժշտությամբ, պարերով: Արդեն 35 տարի է` ընտրել եմ այս թատրոնը, իմ նախասիրությունը սա է եւ այսպիսի գործեր եմ պատկերացնում կոմեդիայի թատրոնում»:

«Իմ կինը, ձեր ամուսինը եւ քաղաքապետի օգնականը» ներկայացման պրեմիերային


Թե ինչու է հեղինակի` Դարիո Ֆոյի պիեսի «Ամեն գող թալանչի չէ» անվանումը փոխել, ռեժիսորն ասաց՝ իր մոտեցումն ունի.«Վերջնական վերնագիրը ընթացքում որոշվեց: Կարծում եմ` այն ավելի հետաքրքիր է: Էսթետիկայի հարցում աշխատում եմ ստանդարտներից դուրս լինել, կարծրատիպեր կոտրել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շաքե Արմենիի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին