×


Երբ կվերադառնա Միշոն

Միշոն դեկտեմբերի 24-ին դարձավ 34 տարեկան: Ռեփերի ծննդյան տարեդարձի առթիվ հուզիչ գրառում կատարեց կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, թվարկելով նրա արժանիքները եւ շնորհավորելով իր «կեսին»:

Հենց այդ օրը Միշոն որոշեց լքել վիրտուալ տիրույթը եւ առ այսօր որեւէ նոր գրառում չի կատարել: Սակայն մինչ այդ պարզաբանել է իր քայլը:

«Գնում եմ մի մոլորակ, ուր ո՛չ հեռախոս կա, ո՛չ ինտերնետ, ո՛չ ԱԱԾ, ո՛չ մշակույթի նախարարություն, ո՛չ ավելորդ հյուրեր, ո՛չ ավելորդ լուրեր։ Կվերադառնամ նոր ալբոմը բգիս»,-գրել է նա:

BRAVO.am-ի տեղեկություններով՝ Միշոն այս շրջանում արտերկրում է: Մենք կփորձենք պարզել՝ ինչ փուլում են ձայնասկավառակի աշխատանքները, եւ ոչ միայն:):

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին