×


Երեւան Մոլի մեծ խաղարկությունն ուղեկցվել է անակնկալներով եւ Արամ MP3-ի ելույթով

«Երեւան Մոլ»-ում երեկ տոնական ուրախ տրամադրություն էր. առիթը բազմաթիվ խոշոր շահումների մեգախաղարկությունն էր, որի մեկնարկից առաջ տեղի ունեցավ Արամ MP3-ի նոր երգի ու տեսահոլովակի պրեմիերան: Մոլի կենտրոնական ատրիումի ողջ տարածքում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել՝ մասնակցելու մեծ խաղարկությանը եւ վայելելու երգչի կատարումները: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է երեկոյի ընթացքն ու շահողներին, ինչպես նաեւ պարզել, թե ինչ պայմաններով եւ ինչպիսի նվերներ էին խաղարկվում «Երեւան Մոլ»-ի կողմից:



Մինչ պարզ կդառնային երջանիկ շահողների անունները, երեկոյի սկզբում ելույթ ունեցավ Արամ MP3-ը` ներկայացնելով իր երգացանկի առավել ռիթմիկ կատարումները: Իսկ նոր՝ «Կուզես» երգի հոլովակը դիտելուց հետո ներկաները բարձր ծափողջույններով շնորհավորեցին Արամին, նա էլ որոշեց բեմից հեռանալ միայն հանդիսատեսի հետ ավանդական սելֆիից հետո:




Շուտով արդեն ամենասպասված պահն էր խաղարկությանը մասնակցելու եկած մարդկանց համար: Այս անգամ «Երեւան Մոլ»-ի շահումներն ավելի խոշոր էին, շատ էին ու ավելի ցանկալի, ինչն էլ կտրոններ ունեցող բոլոր մարդկանց ստիպել էր անպայման ներկա լինել միջոցառմանը: Մոլի կողմից խաղարկվում էին Play Station խաղային հավելված, լվացքի մեքենա, տնային կինոթատրոն, հեռուստացույց, սառնարան, էքստրիմ փաթեթ, պարապլանով թռիչք, ուղղաթիռով զբոսանք, Apple ապրանքանիշի հավաքածու, մարզասրահի տարեկան բաժանորդագրություն եւ, իհարկե, գլխավոր մրցանակը` ուղեւորություն դեպի Դուբայ` երկու անձի համար: Բացի այս նվերների խաղարկությունը, նախատեսված էր նաեւ 40 նվեր-քարտի խաղարկություն՝ «Երեւան Մոլ»-ի ակումբային քարտապանների համար:



Թվում է` խաղարկության ամենացանկալի մրցանակը հենց ուղեւորությունն էր դեպի Դուբայ, բայց արի ու տես, որ շատերի համար նախընտրելի էին նաեւ մարզասրահի տարեկան բաժանորդագրությունը կամ էլ Apple ապրանքանիշի հավաքածուն: Ներկաների շարքերում քիչ չէին նաեւ կինոմանները, որոնք անհամբերությամբ սպասում էին իրենց կտրոնի համարին, որպեսզի տուն վերադառնային տնային կինոթատրոնով: Իհարկե, համակարգչային խաղերի եւ էքստրիմի սիրահարներն էլ իրենց նախընտրություններն ունեին մրցանակների հարցում, այնպես որ, ընտրությունը բավական բարդ էր, նվերներն էլ` շատ ցանկալի: Եվ ահա, գլխավոր մրցանակին արժանացան Իլոնա Թովմասյանն ու Դիանա Մուրադյանը: Վերջինս այնքան հուզված էր, որ նույնիսկ համապատասխան կտրոնը չէր կարողանում գտնել: Իլոնա Թովմասյանն էլ ասաց, որ պատրաստվում է Դուբայ ուղեւորվել ամուսնու եւ երեխաների հետ:



Խոշոր նվերների խաղարկությունից հետո հերթն ակումբային քարտապաններինն էր, որոնք պիտի արժանանային քառասուն հատ 20.000 դրամ արժողությամբ նվեր քարտերի: Հաջորդիվ «Երեւան Մոլը» նոր անակնկալներ եւս ունի, որոնցից է, օրինակ, «ԿինոՊարկ» կինոթատրոնի 4-րդ տարեդարձին նվիրված խաղարկությունը: Այն տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, եւ կխաղարկվի գլխավոր մրցանակը` ուղեւորություն դեպի Կուալա Լամպուր` «Պուլման Կուալա-Լումպուր» 5 աստղանի հյուրանոց: Մրցանակների ցանկում կլինեն նաեւ «ԿինոՊարկ»-ի պրեմիում սրահի հրավիրատոմսեր եւ այլ նվերներ: Մասնակցության բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ կինոթատրոնի պաշտոնական կայքէջում:


Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին