BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ ապրիլի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացվել է Գերնիի “Ի՞նչ են ուզում տղամարդիկ” պիեսի համանուն կոմեդիան, որի ռեժիսորն է Օլգա Շվեդովան:
Միրոսլավա Կարպովիչը Երեւանում հանդես է եկել “Ի՞նչ են ուզում տղամարդիկ” ներկայացման մեջ
Հայ հանդիսատեսի առջեւ կատակերգության գլխավոր դերերում հանդես են եկել լատվիացի դերասան Իվար Կալնինշը, ռուս դերասաններ Ելենա Վորոբեյը, Միրոսլավա Կարպովիչը եւ Դմիտրի Մալաշենկոն:
Ի դեպ, դերասանուհի Միրոսլավա Կարպովիչը փոխարինել է Նատալյա Մեդվեդեւային, որն էլ, ըստ նախապես տարածված հաղորդագրության, պետք է ելույթ ունենար երեւանյան բեմում:
Դերասանուհի Միրոսլավա Կարպովիչը
Միսս Միրայի մասին համացանցում տեղեկատվություն փնտրելիս նկատեցինք նաեւ աղջկա՝ “Maxim”-ի համար արված լուսանկարները, որոնք էլ ներկայացնում ենք: Բացի ամսագրի համար հանվելուց, սեքսուալ գեղեցկուհին պատմել է, որ անակնկալներ մատուցելու մեծ սիրահար է. “Օրինակ՝ իմ նախկին բոյֆրենդի ծննդյան օրն իր տուն գնացի առավոտյան ժամը 6-ին՝ միայն զուգագուլպաներով եւ վերարկուով”:
Թատրոնի եւ կինոյի ռուսաստանյան դերասանուհի Միրոսլավա Կարպովիչին ճանաչում է բերել “Հայրիկի աղջիկները” ռուսական հանրահայտ սիթքոմում խաղացած դերը: 26-ամյա Միրան նախընտրում է աշխատասեր տղամարդկանց.“Եթե նա միշտ զբաղված է, նշանակում է՝ սիրելի գործ ունի, եւ դա հրաշալի է: Անգործ նստած մարդիկ ինձ ուղղակի սպանում են”:
Դերասանուհի Միրոսլավա Կարպովիչը
Միրայի համար սիրելիից ծաղկեփունջ ստանալն էլ մեծ հաճույք է: Քանի որ ուկրաինական արմատներ ունի, իր խոսքերով, հրաշալի տնային տնտեսուհի է. “Բորշչ, միս, ձուկ եւ առանց որեւէ խնդրի”:
Ճանաչված լինելը դերասանուհու համար նույնպես հաճելի երեւույթ է. “Հայտնի լինելը չի խանգարում ապրել: Դա իմ աշխատանքն է: Հաճախ դիտում եմ իմ խաղը, բայց չեմ տեսնում ինձ, թեեւ իմ քիթն է, աչքերը, ոտքերը, ձեռքերը…”:
Աղբյուրը՝ Maxim


×
7,156






