×


Ովքե՞ր են Էմմիի, Սիլվայի, Սոնայի, Մոնրոյի, Նուռի, Ջեքսոնի ամենահավատարիմ ընկերները:)

Հանրահայտ մարդիկ, չնայած իրենց աշխատանքային խիտ գրաֆիկին, սիրում են տնային կենդանիներ պահել: Շատերը հենց նրանց են համարում իրենց ամենամտերիմ եւ հավատարիմ ընկերները:):

Անուշիկ Ալավերդյանը


Սկսենք մեր հայրենակիցներից: Նուռի արվեստանոցում  արդեն երկար ժամանակ է` իրեն հարմարավետ ու լավ է զգում դիզայների British Blue-ն` Անգլիայից ժամանած Չերչիլ անունով կատուն:):

Սիլվա Հակոբյանը


Սիրլվա Հակոբյանը Գուչո անունով պեկինես ցեղատեսակի շնիկ ունի, որի հետ մշտապես հաճույքով լուսանկարվում է: Սոնա Շահգելդյանի շնիկը պուդել է: Երգչուհին հարմար առիթը բաց չի թողնում նշելու, որ շունն իրեն հաջողություն է բերում: Սոնան նրան նույնիսկ իր ղսմաթն է համարում: Էմմիի շնիկի հետ ծանոթ են բոլորը,  ով էլ ծանոթ չէ` ծանոթացեք, նրա անունն է Չոկո:)

Արեւիկ Սիմոնյանը


Լեգենդար Մերլին Մոնրոն չիհուահուա ցեղատեսակի շուն է ունեցել: Ջեզեֆային նա հաճախ ՉուՉու է կանչել:): Հայտնի Փերիս Հիլթոնի շունը նույնպես չիհուահուա է, որի հետ ժամանցի տարբեր վայրերում հայտնվելու առիթը Փերիսը երբեք բաց չի թողնում:): Դերասանուհի Ջեսիկա Բիելը բուլդոգ ունի, անունն էլ` Իսթ:

Պենելոպա Կրուզը


Տնային կենդանիներ պահելու հարցում տարօրինակ նախասիրություններ ունի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը: Նա իր ետնաբակում Կենյա անունով վագր էր պահում: Ջորջ Քլունին վիետնամական խոզ է ունեցել:): Դերասանը Մաքս անունով այս “տնային կենդանու” հետ ապրել է Բեւերլի Հիլզում գտնվող իր տանը:

Անջելինա Ջոլին


Կան նաեւ այնպիսի հայտնիներ, որոնք պարզապես սիրում են լուսանկարվել կենդանիների հետ: Նրանցից մեկը Վիկտորիա Բեքհեմն է, որը ֆոտոշարքերից մեկում նկարահանվել  է սեւ ընձառյուծի հետ: Նման նկար ունի նաեւ փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը: Ի դեպ, Ջեքսոնը տարբեր կենդանիների հետ լուսանկարների շարք ունի, որոնք եւս կարող եք դիտել ստորեւ:

Էմմին


Դերասանուհի Սիենա Միլերն էլ, ռիսկի դիմելով, լուսանկարվել է վագրի հետ: Կատվազգի այս կենդանու հետ լուսանկար ունեն նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բեյոնսեն:

Հայ եւ արտասահմանցի այլ հայտնիների կենդանիների հետ լուսանկարները նույնպես առաջարկում ենք դիտել ստորեւ:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW