×


Թմբլիկ մոդելները ցուցադրել են Դիտա ֆոն Թիզի ներքնազգեստի հավաքածուն

Դիտա ֆոն Թիզը, որը, իր խոսքով, մասամբ հայկական ծագում ունի, վերջերս սկսել է հանդես գալ նաեւ որպես դիզայներ: Դժվար չէ կռահել, թե ինչ հավաքածու է ստեղծում մերկապարուհին` ներքնազգեստների:):

Դիտա ֆոն Թիզը


“Von Follies by Dita Von Teese”. այսպես է կոչվում Դիտայի հավաքածուն, որի ցուցադրությունն օրերս տեղի է ունեցել Մելբուռնում: Ներկայացված ներքնազգեստները ռետրո ոճի են, որպես գույն ընտրված է սեքսուալություն հաղորդող սեւը, օգտագործվել են նաեւ վինտաժային աքսեսուարներ:

Մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա ներկայացել է մանուշակագույն զգեստով, որի լայն դեկոլտեն նախատեսված է եղել ներքնազգեստը ցուցադրելու համար:): Դիտան դեֆիլեի ընթացքում մոդելների հետ պոդիում է բարձրացել` ցուցադրելով հավաքածուի ներքնազգեստներից մեկը: Հետաքրքրական է, որ բացի Դիտայից, ներքնազգեստներ ցուցադրող բոլոր մոդելները բավական թմբլիկ են:

Դիտա ֆոն Թիզի ներքնազգեստի հավաքածուի ցուցադրությանը


“Ուզում եմ` ներկայանալի լինեն նաեւ թմբլիկ կամ գիրուկ կանայք: Մենք մի քանի մոդելի մերժեցինք մասնակցել ցուցադրությանը, իսկ պատճառը նրանց չափազանց նիհար լինելն է: Կարեւորում եմ գիրուկ մոդելների մասնակցությունը շոուին, քանի որ ներքնազգեստները շատ գեղեցիկ են դիտվում նման կազմվածի վրա”,- նշել է Դիտան:

Մերկապարուհին նաեւ պարտադրել է, որ մոդելների մաշկի գույնը մաքսիմալ բնական լինի: Դիտան չի սիրում արհեստական արեւայրուք, ինչն, իր կարծիքով, փչացնում է բնական գեղեցկությունը: Ֆոն Թիզի հավաքածուն կարող եք գնահատել` դիտելով ստորեւ ներկայացված նկարները:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`EG

Կարդալ ավելին

Quality Sign BW