×


Իննա Խոջամիրյանը

Իննա Խոջամիրյան.«Կամուսնանամ, եթե ինքնատիպ առաջարկ ստանամ»

Իննա Խոջամիրյանը BRAVO.am-ի սիրային բլից հարցերին հանգամանալից ու հետաքրքիր պատասխաններ է տվել: Երիտասարդ դերասանուհին պարզաբանել է, թե որ պարագայում կամուսնանա, իսկ իր առաջին համբույրը համեմատել է անկախության հետ:): Նյութն ուղեկցվում է Իննայի գեղեցիկ նոր ֆոտոշարքով, որի հեղինակը լուսանկարիչ Արվին Քոչարյանն է:

Սերը հորմոն է, քիսփեփթին, տեստոստերոն, նորադրենալին, էնդորֆին, օքսիտոցին, ֆենիլէթիլամին... Սրանցից ամեն մեկը շատերիս պատկերացրած «թիթեռնիկներ ստամոքսում» երեւույթի` առանց սիրելիի շնչակտուր լինելու, երջանկության, փափուկ ամպիկների մեջ սավառնելու տրամաբանական բացատրություններն են։ Կամ էլ սերը բացատրություն չունի, ով գիտի:

Սիրել` նշանակում է կարողանալ ոչ միայն հանդուրժել, այլ մեծ հետաքրքրությամբ, ոգեւորվածությամբ եւ իբրեւ առաջին անգամ նրա հետ դիտել այն ֆիլմը, որն անգիր գիտես։ Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձենք հարցին ավելի լուրջ մոտենալ` սիրել նշանակում է ներել կարողանալ:

Իննա Խոջամիրյանը


Սեր առաջին հայացքից… Ինչի մասին է խոսքը, այժմ նույնիսկ սեր առաջին ֆեյսբուքյան կամ ինստագրամյան լուսանկարից կա:):

Սիրահարվածները նման են պլաստիլինի, կամ էլ թե կավի... Այնքան են ծալմլվում, մինչեւ վերջնական կառուցվածք են ստանում ու կարծրանում։

Սիրո եղանակը ո՞րն է, իմ սերն ամորֆ է։ Այն ոչ ձեւ ունի, ոչ կերպար, անկանոն է, բուռն ու դիֆուզ։ Մի ամբողջ ֆիզիկա է:

Տղամարդու արտաքինում ինձ համար ամենակարեւոր նախապայմանն ընդհանուր գրավչությունն է՝ շարմը։ Թե չէ թարթիչ, ականջ, եղունգ, ատամներ. մանրուքները զրոյական են, հեչ որ չէ՝ ինչն ուզես, հիմա կարող ես փոխել, էլ ի՞նչ արտաքին:.

Փոքրուց էդպես էլ չհասկացա` ինչու էին խրատում մեծանալ ու կապուտաչյա, բարձրահասակ, շիկահեր, վայելչակազմ տղամարդու հետ ամուսնանալ։ Այնքան երկար չկարողացա հասկանալ, անկախ ինձնից` կապուտաչյա շիկահերները սկսեցին վանել:): Ներեցեք ինձ։

Իննա Խոջամիրյանը


Դե, արի ու մի ասա` տղամարդը հայրիկիս պես պետք է լինի:):

Հանուն սիրո պատրաստ եմ սոցցանցերից էջերս ջնջել։ Համոզված եմ` մեր օրերում դա անվերապահորեն սիրելու մեծագույն ապացույցն է:): Լուրջ կոնտեքստում` հանուն սիրո պատրաստ եմ մայրանալ. ինչ խոսք, վախենում եմ դրանից:

Իմ ապագա ամուսինը 2 մասնագիտություն պետք է ունենա. առաջինը, ինչպես հայկական թեւավոր խոսքերից մեկում է ասվում, մեր գլուխը պահելու համար, իսկ մյուսը` ինձ հետ յոլա գնալու եւ ինձ սիրելու: Հավատացնում եմ` դա էլ է լուրջ մասնագիտություն:

Սիրած էակի կողքին արթնանալը նոր երգի ծնունդ է:):

Ֆրեյդը կասեր` «Ասա` ինչ գույնի է սերը, ասեմ` ինչ գույն ունի քո լիբիդոն»: Այն շատ մուգ կարմիր է:

Մինչ ամուսնանալը պետք է... Չէ, մինչ ամուսնանալը պետք ՉԷ:

Իմ առաջին համբույրը նման էր անկախության. կյանքումս առաջին անգամ սեպտեմբերի 21-ին եմ համբուրվել:):

Չգիտեմ` շուտ ամուսնանալն ինչ է նշանակում: Բայց բազմաթիվ կարծիքներ ու արձագանքներ եմ լսել իրենց շուտ ամուսնացած համարող կանանցից, հեչ լավ չի:

Իննա Խոջամիրյանը


Երբ սիրում ես, պետք է նվիրվես, խանդես, կարոտես, վիճես, տառապես, լաց լինես, հանդուրժես, ներես: Երբ սիրում ես, պիտի ինքդ արժանի դառնաս, որ քեզ էլ սիրեն: Փոքր-ինչ էմոցիոնալ մոտեցում է, բայց դե, ի վերջո 22 տարեկան աղջիկ եմ, ի՞նչ անեմ:):

Տղաներին դուր է գալիս իմ... Հարցում չեմ անցկացրել, չգիտեմ։ Ասում են` շատ կանացի եմ, շնորհակալ եմ։

Կամուսնանամ, եթե ամուսնության ինքնատիպ ու անսպասելի առաջարկություն ստանամ: Այնպիսի առաջարկություն, որ առաջին հարցի պատասխանում նշածս հորմոններն ակտիվանան, եւ ծնողներիս համաձայնությունն ու օրհնությունը ստանամ։ Իհարկե, այլ չափանիշներ էլ կան, ցավոք: Մի անգամ ամուսնության առաջարկ եմ ստացել մեկից, ում կյանքումս 1 անգամ էի տեսել։ Բարի ու զավեշտալի հիշողություններ են։

Պապենական մի խոսք կա` «շատ մի ասա՝ գլուխդ չգա»։ Երբեք հատկանիշներ չեմ առանձնացրել, որոնք չեմ սիրում: Բայց այնուամենայնիվ, տղամարդը պիտի պատասխանատվություն ունենա, բառի ամենալայն իմաստով:

Բլից հարցերը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին