×


Ի՞նչ են թաքցնում Սիրուշոն, Միշոն, Արամեն, Լեդի Գագան, Ռիհաննան, Էմինեմը եւ ուրիշներ :)

Նրանցից ոմանք համաշխարհային համբավ ունեն, նրանք սիրված ու պահանջված են: Երկրպագուները կարծում են, թե լիովին ճանաչում ենք իրենց սիրելի արտիստներին, բայց չարաչար սխալվում են:): Հայտնի մարդկանցից շատերը, օրինակ, կարիերայի սկզբում փոխում են իրենց իրական անունները եւ ավելի վառ ու հնչեղ մականուններով հանդես գալիս:

Սիրուշոն (Սիրանուշ Հարությունյան)


Ոմանց իրական անունները զվարճալի են, նույնիսկ՝ զավեշտալի, մյուսներինը հնչեղ չեն, շատերն էլ նախընտրում են կարիերա ստեղծելիս ամեն ինչ զրոյից սկսել` անուն, կերպար..: Այսօր ներկայացնում ենք հայ եւ արտասահմանյան այն հայտնիներին,  որոնք հանդես չեն գալիս իրենց անձնագրային անուն-ազգանվամբ:): 

Շպռօտը (Անի Թովմասյան)


Անդրե – Անդրեյ Հովնանյան
Սիրուշո – Սիրանուշ Հարությունյան
Ֆորշ – Վահան Գեւորգյան
Շպռօտ – Անի Թովմասյան
Արամե – Արամ Եղիազարյան
Միշո – Միքայել Աբրահամյան
Հ.Տ. Հայկո – Հայկ Մարգարյան
Թաթա – Ալբերտ Սիմոնյան
Սերժո – Սերժ Սիմոնյան
Հայկո - Հայկ Հակոբյան
Արմինկա – Արմինե Նահապետյան

Դեմի Մուր – Դեմետրա Ջին Գայնս
Մերլին Մենսոն – Բրայան Հյու Վարներ
Չակ Նորիս – Կարլոս Ռեյ
Ջենիֆեր Էնիսթոն – Ջենիֆեր Լին Անաստասակիս
Թոմ Քրուզ – Թոմ Մափոթեր
Լեդի Գագա -  Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա
Շեր – Շերիլին Սարգսյան
Մայլի Սայրս – Դեսթնի Հոուփ Սայրս
Թուփակ Շաքուր - Լեսեյն Փերիշ Քրուկս
Սթինգ – Գորդոն Սամներ
Մադոննա – Մադոննա Լուիզա Վերոնիկա Չիկոնե
Վին Դիզել – Մարք Սինքլեր Վինսենտ
Բոբ Դիլան – Ռոբերտ Զիմերման
Ջոդի Ֆոստեր – Ալիսիա Քրիսթիան Ֆոստեր
Ջուդի Գարլենդ – Ֆրենսիս Գամ
Վուպի Գոլդբերգ – Քերին Ջոնսոն
Սթիվի Ուոնդեր – Սթիվլենդ Հարդըվեյ Մորիս (Ջադքինս)
Էմինեմ – Մարշալ Բրյուս Մեթերս III
50 Cent – Քուրթիս Ջեքսոն
Ռիհաննա – Ռոբին Ռիհաննա Ֆենթի

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները`BRAVO.am-ի եւ արտիստների անձնական արխիվներից

Կարդալ ավելին

Quality Sign BW