Անի Երանյանն օրեր առաջ տեղի ունեցած “Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը” ներկայացրել է նոր երգ, որը համարում է իր երաժշտական կարիերայի երկրորդ փուլի առաջին քայլը:
Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը “Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը”
Մինչ սերիալներում նկարվելը, 21-ամյա Անին դպրոցական տարիքից սկսել է երգել, տեսահոլովակներ նկարահանել, 8 տարի սովորել է երաժշտական դպրոցի վոկալի բաժնում: BRAVO.am-ի հետ զրույցում Անին նշել է, թե ինչու է որոշել դադարից հետո կրկին երգել. “Համոզված եմ, որ արդեն ժամանակն է: Զգում եմ, որ կհասցնեմ համատեղել դերասանության հետ: Հիմա գնում եմ վոկալի դասերի, սիրում եմ երգել: Այն ժամանակ չէի երգում, որովհետեւ վստահ չէի, որ կհասցնեմ”:
Աղջկա խոսքերով` իր գործունեության մասին Հանրային հեռուստաընկերությունը տեղյակ է, ընդհանուր համաձայնության են եկել, որ այդ օրը կատարի նոր երգը. “Երգի ձայնագրման աշխատանքներն արագացրել ենք, մոտ մեկ շաբաթվա մեջ ամեն ինչ պատրաստել ենք, որ հենց մրցանակաբաշխության ժամանակ պրեմիերան անեմ”:
“Համոզված եմ, որ արդեն ժամանակն է նորից երգելու, զգում եմ, որ կհասցնեմ համատեղել դերասանության հետ”. Անի Երանյան
“Վերջ” երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը՝ Սվետլանա Բոսնոյանը. “Ուզում էի դանդաղ երգ կատարել, ուղղակի Հայկոն, ինձ ճանաչելով, ռիթմիկ երգ առաջարկեց, քանի այդ ոճի մեջ էր ինձ պատկերացնում: Շուտվանից պետք է ինձ համար երգ գրեր, բայց հետաձգվում էր”:
Անի Երանյանի հետ պարել են “Միլեն” շոու-բալետի աղջիկները: Աղջիկը խոստովանել է, որ պարը բեմադրել են մրցանակաբաշխության նախորդող գիշերը եւ երկար ժամանակ չի ունեցել փորձերի համար: Վստահեցնում է՝ ժամանակի սղությունը չի ազդել իր ելույթի վրա. “Ես ստիպված չէի ամբողջ ընթացքում պարել, որտեղ ուզում, միանում էի աղջիկներին: Պարն ավելի կմշակենք մյուս համերգների համար, նաեւ շուտով տեսահոլովակ կնկարենք”:
Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը
Անին այդ օրը “Վերջ”-ը կատարել է ֆոնոգրամայով, ինչն իր խոսքերով, ուղիղ եթերի պահանջներից է եղել.“Հետագայում կկատարեմ բնական ձայնով: Երգչի համար կարեւոր է, որ ժողովուրդը լսի բնական կատարումներ: Այնպիսի երգ չի, որ ձայնային տվյալներս ցույց տամ, ուղղակի ամառային թեթեւ երգ է”:
Իսկ թե ինչ կարծիքներ է լսել իր ելույթի ու երգի մասին, Անի Երանյանը պատասխանել է` մեծ մասամբ դրական խոսքեր, այդ թվում` իր մայրիկից ու սիրելիից` Մովսեսից: “Բայց բացասական կարծիքներ էլ եմ լսել: Ովքեր չգիտեին, որ առաջ երգում էի, մտածում են` երգի մեջ ինձ չեմ կարողանա դրսեւորել, դերասանություն անելն լավ է ստացվում եւ այլն”,- ասել է սերիալի դերասանուհին:
Անի Երանյանն ու Աննա Հարությունյանը
Ստորեւ առաջարկում ենք դիտել Անի Երանյանի ելույթը մրցանակաբաշխության շրջանակում ու մեկնաբանությունների հատվածում հայտնել ձեր կարծիքը;):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Անիի անձնական արխիվից եւ Արթուր Paparazzi-ի


×
41,251






