×


Ինչու «Երկուսով» սերիալում Բենին փոխարինեց Զիրոյանը

BRAVO.am-ն առաջինն է պատմել, որ Շանթի աշնանային եթերաշրջանում նախատեսվում է ցուցադրել «Երկուսով» բազմասերիանոց նոր ֆիլմը: Նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանն ասել էր, որ գլխավոր հերոսներին կմարմնավորեն Իննա Խոջամիրյանն ու Բեն Ավետիսյանը: Սակայն երեկվանից համացանցում հայտնված անոնսից պարզ է դառնում, որ գլխավոր հերոսի փոփոխություն է եղել. հոկտեմբերի 21-ից ցուցադրվելիք սերիալում Իննայի հետ սիրային զույգ է կազմել Զիրոյանը: Թե ինչով է պայմանավորված փոփոխությունը, մեզ հետ զրույցում կրկին մեկնաբանել է սցենարիստը:

«Նախատեսում էինք սեպտեմբերին եթեր մտնել, քանի որ նկարահանումները սկսել էինք ամռանը, բայց մեզ մոտ աշխատանքային հարցեր, ցայտնոտային իրավիճակներ եղան, եւ որպեսզի լավագույն արդյունքով ներկայանանք հեռուստադիտողին, որոշեցինք չշտապել»,-ասել է Անին:

Զիրոյանը եւ Իննա Խոջամիրյանը


Ի սկզբանե հենց սցենարիստն էր առաջարկել, որ Իննա Խոջամիրյանի հետ գլխավոր դերում լինի Բեն Ավետիսյանը.«Այո, այդպես պատկերացնում էի, շատ ոգեւորված էի, որ ռեժիսորի եւ պրոդյուսերի հետ կարողացել էինք ընդհանուր հայտարարի գալ: Բայց ստիպված եղանք փոփոխություն անել»:

Ի դեպ, Բեն Ավետիսյանից բացի, սերիալում չի նկարահանվում նաեւ Էդգար Իգիթյանը. նրան փոխարինել է Հայկ Հովհաննիսյանը: «Որեւէ կոնֆլիկտ չի եղել, պարզապես նրանց եւ ռեժիսորական կազմի համատեղ քննարկման արդյունքում ստիպված եղանք նոր քասթինգ անել եւ նոր դերասանների ներգրավվել՝ ի դեմս Զիրոյանի եւ Հայկի: Ամեն ինչ արվել է փոխհամաձայնության արդյունքում»:

Անին նշել է նաեւ, որ նկարահանումները վերսկսել են շուրջ մեկ ամիս առաջ. «Սցենարային որեւէ փոփոխություն չի եղել, միայն նկարահանման վայրերն են փոխվել, տեսարանները նորից ենք նկարահանել՝ այս անգամ Զանգակատուն գյուղում»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին