×


Ինչպիսին է Լիլուի կյանքը Լոս Անջելեսում

2016 թվականը շրջադարձային էր Լիլուի համար: Որդու՝ Ռոբերտի լույս աշխարհ գալուց հետո երգչուհին տեղափոխվեց Միացյալ Նահանգներ: Լոսանջելեսյան կյանքին արդեն իսկ հարմարվել է, օրերս էլ հերթական զբոսանքն է վայելել որդու հետ՝ լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:

«Կյանքն այստեղ գերլարված է: Օրն ավարտվում է, բայց գրեթե ոչինչ չես հասցնում անել: Ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերն ինձ համար աշխատանքային են: Ելույթ եմ ունենում հայկական առիթներին: Մյուս օրերն անցկացնում եմ ընտանիքիս հետ: Ինձ համար երջանկություն է վայելել ժամանակը որդուս հետ»,-ասել է Լիլուն:

Լիլուն՝ որդու հետ


Նրանք հաճախ գնում են մանկական խաղասրահներ, այգիներ. կարողանում է հնարավորինս հետաքրքիր դարձնել Ռոբերտի օրը: Ինչպես նշում է՝ ժամանցի վայրում ինքն էլ է մանկանում, այնպես, որ որդին էլ չի կարողանում խաղալ: Բոլոր խաղերը երգչուհի մայրիկն է խաղում, ինչի պատճառով Ռոբերտը երբեմն լացում է:): Լիլուի խոսքով` Գլենդելում մանկական խաղասրահ կա, որտեղից որդուն մեծ դժվարությամբ է տուն բերում: Դա նրա ամենասիրելի վայրն է:

«Մայրիկս պատմում է, որ իմ եւ Ռոբերտի մանկությունը տարբեր է, անհամեմատելի: Ես չափազանց խելոք եմ եղել, իսկ տղաս կարող է օրական 10 անգամ հավաքել եւ քանդել խաղալիք շենքը: Նա զավեշտալի բաներ գրեթե չի անում: Չափազանց լուրջ է: Շատ է սիրում նկարել, պատկերներ հավաքել, այնպիսի զբաղմունքով զբաղվել, որը կապված է տրամաբանության հետ: Սիրում է նաեւ մեքենայով շրջել քաղաքում: Հաճախ ուղղակի վարում եմ նրա համար»,-ասել է նա:

Փոքրիկ Ռոբերտը


Չնայած բազմազբաղ առօրյային՝ որդու համար հաճախ է անակնկալներ անում՝ նվերներ գնելով կամ էլ պարզապես զբոսանք կազմակերպելով: Դե, իսկ փոքրիկից միշտ հաճոյախոսություններ է ստանում, այն էլ՝ յուրովի`«շաաա-շաաա», ինչը նշանակում է՝ կամ շատ սիրուն է, կամ էլ շատ սիրում է:):

Օվկիանոսից այն կողմ հայկական մթնոլորտի մասին խոսելիս երգչուհին նշել է, որ իրենց տանն այն միշտ կա: Շատ հետաքրքիր են կազմակերպում երկուսուկես տարեկան Ռոբերտ առօրյան՝ հայկական ուտեստներից մինչեւ հայկական երգ, բանաստեղծություններ:

Լիլուն՝ որդու հետ


Երգչուհին իր երկրպագուներին առաջիկայում նորություններ է խոստանում՝ թերեւս միայն նոր երգերի տեսքով: Նոր տեսահոլովակ դեռ չի սպասվում: Այս տարին այդ առումով հագեցած էր:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլուն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին